Գավրիիլ Դերժավինի տուն-թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գավրիիլ Դերժավինի տուն-թանգարան
Derzhavin Museum 01.JPG
Տեսակթանգարան, կենսագրական թանգարան և ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունԼենինգրադ
ՀասցեFontanka River Embankment?
Կոորդինատներ: 59°55′7.950″ հս․ լ. 30°18′35.618″ ավ. ե. / 59.91887500° հս․. լ. 30.30989389° ավ. ե. / 59.91887500; 30.30989389
Կայքmuseumpushkin.ru/info/estate-museum-derzhavin.html

Գավրիիլ Դերժավինի տուն-թանգարան (ռուս.՝ Музей-усадьба Г. Р. Державина), Գավրիիլ Դերժավինի առանձնատունը Սանկտ Պետերբուրգում։ 2003 թվականից գրական-հուշարձանային թանգարան է, Պուշկինի համառուսաստանյան թանգարանի մասնաճյուղը։

Քաղաքային առանձնատունը ներառում է բանաստեղծի տունը, երկու զույգ շենքեր և ոչ մեծ հյուրատունը։ Առանձնատան ու նրա կառուցման հանգամանքների մասին բանաստեղծը գրել է իր բանաստեղծություններում՝ «Առաջին հարևանիս» (ռուս.` «К первому соседу», 1780) և «Երկրորդ հարևանիս» (ռուս.` «Ко второму соседу», 1791), որոնք ուղղված են ագարակատեր Մ. Գոլովկինին ու գնդապետ Գարնովսկուն համապատասխանաբար։ Մեծ սրահում 1811 թվականից անցկացվում էին «Ռուսերեն խոսքի սիրահարների զրույցներ»։

1846 թվականին կառույցի ներսը վարանորոգվել է և հարմարեցվել Հռոմեա-կաթոլիկական հոգևոր կոլեգիայի պահանջներին. շենքը փաստորեն վերածվել է կաթոլիկական արքեպիսկոպոսի բնակարանի։ Խորհրդային տարիներին շենքի ներսում գտնվում էին կոմունալ բնակարաններ։

Շենքում թանգարան բացելու որոշումն ընդունվել է 1998 թվականին։ Շենքի ներսը վերանորոգվել է եկատերինյան ժամանակաշրջանի ոգով 2002-2003 թվականներին։ Իր առաջին այցելուներին թանգարանն ընդունել է 2003 թվականի մայիսի 28-ին։ Վերակառուցվել է նաև Լեհական այգին։

Museum-Estate of Gabriel Derzhavina. Polish garden. 1.JPG
Дом Державина на Фонтанке, 1819.jpg
Usadba d.jpg
Տեսքը Լեհական այգու կողմից Տեսքը Ֆոնտանկայի կողմից (Դերժավինի օրոք) Շքամուտքի ճաղավանդակը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]