Մի կյանքի պատմություն (վեպ)
Մի կյանքի պատմություն | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Ստեփան Զորյան |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | վեպ |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Էջեր | 432 |
Հրատարակիչ | Երևան, Արևիկ հրատարակչություն |
Հրատարակման տարեթիվ | 1939 |
Մի կյանքի պատմություն, հայ գրող Ստեփան Զորյանի վեպը։ Գրվել է 1939 թվականին՝ նախքան պատերազմը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս պատմությունը մի երեխայի՝ Սուրենի և նրա աղքատ ընտանիքի մասին է։ Նրա ծնողները ցանկանում էին, որ իրենց երեխան դառնա խելացի և մարդկությանը պիտանի լավ մարդ։ Նրանք ցանկանում էին, որ իրենց երեխան ուսումը շարունակի Թիֆլիսում։ Գիրքը պատմում էր կյանքի, փորձությունների, դժվարությունների և սիրո մասին։ Գնալով Թիֆլիս՝ նա ճանապարհին ընկերանում է մի տղայի՝ Տիգրանի հետ։ Ուսանելու ողջ ընթացքում այդ տղան ուղեկից է դառնում նրան։ Սկզբում նա Թիֆլիսում մնում է իր բարեկամ քեռի Շամիրի տանը, իսկ հետո իր ընկերոջ հետ վարձակալում բնակարան։ Նրանք պարապում են տանտիրոջ երեխաների հետ, որպեսզի վճարեն տան և ուսման վարձերը։ Տիգրանը ընդունվում է Ներսիսյան դպրոց, իսկ Սուրենը փնտրում է այլ աշխատանքներ, և որոշ ժամանակ անց բացահայտում իր համար նոր զբաղմունք՝ գրելը։ Նա գրում է մի պատմություն թութակի մասին, որն իրականում տեղի է ունեցել։ Երկու ընկերները մասնակցում են նաև սոցիալիստսկան գաղտնի ժողովների և դառնում այդ ժողովների մշտական և միշտ սպասված անդամները։
Մեջբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ասում են՝ սերը նման է կայծակի. բավական է մի անգամ խփի մարդու սրտին՝ կավերի, կայրի ամեն ինչ և էլ թույլ չի տա՝ որևէ նոր զգացմունք ծնվի այնտեղ։
- Մեծերի տխրությունը վարակում է մեզ՝ երեխաներիս։
- Սիրո մասին այնքան են գրել, որքան և ոչ մի բանի մասին աշխարհում։ Ասում են՝ ի սկզբանե էր սերը։ Ասում են, որ սերն է կազմում առանցքը տիեզերքի և միակ աղբյուրը կյանքի։ Թերևս այդպես է. չգիտեմ։ Ասում են՝ սերը կրքի առաջին հայտնությունն է, և թե սերն ինքը կիրք է։ Այդպես ասողները չեն հասկանում երևի՝ ինչ է սերը։ Ասում են՝ սերը նման է գինու, ով մի անգամ խմի՝ կհարբի ու կկորցնի գիտակցությունը….Այդ, թերևս, այդպես է…[1]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ստեփան Զորյան - «Մի կյանքի պատմություն», Արևիկ հրատարակչություն, 1988 թ., 432 էջ
