Միքայել Քոլոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միքայել Քոլոյան
Անձնական տեղեկություն
Սեռ`արական
Մասնագիտացում`մարզիկ
Ծննդյան ամսաթիվ`հունիսի 21, 1982(1982-06-21) (37 տարեկան)
Ծննդավայր`Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Միքայել Քոլոյան (հունիսի 21, 1982(1982-06-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ սպորտսմեն, լողորդ: Հայաստանի բազմակի չեմպիոն: Ավելի քան 30 ռեկորդների հեղինակ Հայաստանում: 2008 և 2012 թվականների Օլիպիական խաղերի մասնակից: Լավագույն լողորդը Հարավային Կովկասում։ Միջազգային սպորտի վարպետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքայել Քոլոյանը ծնվել է 1982 թվականի հունիսի 21-ին Երևանում: 6 տարեկանից սկսել է զբաղվել լողով: 1990-ականներին, ԽՍՀՄ-ի փլուզման և ղարաբաղյան հակամարտության հետևանքով, նա հեռացավ սպորտից: Վերադարձել է 1995 թվականին, բայց ոչ լողի, այլ ջրային պոլո: Մի քանի տարի անց, 1998 թվականից, սկսեց նորից զբաղվել պրոֆեսիոնալ լողով[1]:

Սպորտային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքայել Քոլոյանը, ով բազմիցս հաղթել է Հայաստանի առաջնություններում, ավելի քան 30 ազգային ռեկորդներ է կատարել: 2008 թվականին մասնակցել է Պեկինում կայացած Օլիմպիական խաղերին, որտեղ 51.84 վայրկյան արդյունքով, զբաղեցրել է 51-րդ հորիզոնականը: 2012 թվականին Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերի մասնակից[1]:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի չենպիոն
  • Հայաստանի ռեկորդակիր
  • Լավագույն լողորդը Անդրկովկասում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Լոնդոն-2012. Հայ օլիմպիականները. Միքայել Քոլոյան»։ NEWS.am Sport։ 2012-07-04։ Վերցված է 2012-07-12