Միքայել Ջոթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Միքայել Ջոթյան
Ծնվել էմայիսի 5, 1925(1925-05-05)
ԾննդավայրՄեծ Պարնի, Հայաստան
Մահացել էհունվարի 7, 2007(2007-01-07) (81 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԱզգությունՀայ
Մասնագիտությունբժիշկ
Գիտական աստիճանԳիտությունների թեկնածու

Միքայել Ջոթյան (մայիսի 5, 1925 - հունվարի 7, 2005), հայ բժիշկ, մանկաբույժ, գիտությունների թեկնածու, դոցենտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1925 թ. մայիսի 5-ին Հայաստանի Մեծ Պարնի գյուղում։ Ավարտելով ծննդավայրի միջնակարգ դպրոցը՝ անմիջապես համալրել է ֆաշիզմի դեմ մարտնչող բանակի շարքերը և նրա հետ անցել ամբողջ հաղթական ճանապարհը։ Մեծ Հայրենականում ցուցաբերած արիության համար նա արժանացել է «Հայրենական պատերազմի առաջին աստիճանի» շքանշանի, «Խիզախության համար» մեդալի և մոտ մեկուկես տասնյակ այլ մեդալների։

1945 թ.-ին՝ պատերազմի ավարտից հետո, Միքայել Ջոթյանն անմիջապես ընդունվում է Երևանի պետական բժշկական ինստիտուտը և այն գերազանցությամբ ավարտելուց հետո աշխատանքի անցնում Նալբանդում՝ իբրև շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկ, իսկ կարճ ժամանակ անց նրան նշանակում են Սպիտակի շրջանի առբաժնի վարիչ, որտեղ աշխատում է մինչև 1955 թ. նոյեմբերը։

1955 թ.-ին Միքայել Ջոթյանն ընդունվում է Մոսկվայի բժշկական ակադեմիայի պեդիատորիայի ինստիտուտի ասպիրանտուրան և հաջողությամբ ավարտելուց հետո վերադառնում է մայր կրթօջախ՝ Երևանի պետական բժշկական ինստիտուտ, որտեղ սկզբից աշխատում է իբրև ասիստենտ, իսկ 1967 թ.-ին բժշկագիտության թեկնածուի, 1968 թ.-ին դոցենտի կոչումներ ստանալուց հետո իր հարուստ փորձն ու գիտելիքներն է հաղորդում ապագա բժիշկներին։ Բժշկագիտության մեջ լուրջ ներդրում ունի հատկապես նրա «Աղեստամոքսային տրակտի սուր խանգարումների տոքսիկ ձևերի կլինիկան ու բուժումը հարավի շոգ կլիմայի պայմաններում» աշխատությունը. այն ժամանակ, երբ երեխաների մահացությունը բարձր թիվ էր կազմում, այս մեթոդի ներդրման շնորհիվ հարյուրավոր մանուկների կյանք փրկվեց։

Ստեղծագործություններ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքայել Ջոթյանը բժշկագիտությանը, մասնավորապես մանկաբուժության հիմնահարցերին նվիրված երեքուկես տասնյակ գիտական աշխատությունների ու հոդվածների հեղինակ է։ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի 70-ամյակի առթիվ երկարամյա գիտամանկավարժական և վարչական աշխատանքի համար պարգևատրվել է ոսկե մեդալով (2000 թ.)։