Միքայել Նավասարդով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միքայել Նավասարդով
Ծնվել էօգոստոսի 3, 1930(1930-08-03)
Կագան, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 2, 1999(1999-05-02) (68 տարեկանում)
Մոսկվա, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունգիտնական
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների թեկնածու և դոցենտ

Միքայել Տիմոֆեյի Նավասարդյան (օգոստոսի 3, 1930(1930-08-03), Կագան, ԽՍՀՄ - մայիսի 2, 1999(1999-05-02), Մոսկվա, Ռուսաստան), ռադիոտեխնիկայի բնագավառի խորհրդային գիտնական: Տեխնիկական գիտությունների թեկնածու (1965), դոցենտ (1979):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքայել Նավասարդյանը ծնվել է 1930 թվականի օգոստոսի 3-ին Ուզբեկստանի Կագան քաղաքում: 1952 թվականին ավարտել է Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտը: 1952-1999 թվականներին աշխատել է Մոսկվայի սարքաշինության գիտահետազոտական ինստիտուտում: 1960 թվականից եղել է լաբորատորիայի վարիչ, 1979 թվականից, միաժամանակ՝ դասավանդել է Մոսկվայի ռադիոտեխնիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում[1]:

Աշխատանքները վերաբերում են կիրառական էլեկտրոդինամիկային և անտենային տեխնիկային: Նրա ղեկավարությամբ ստեղծվել են կործանիչների, ռադիոտեղորոշիչների բազմահայելի, տիեզերական սարքերի բազմաճեղք, մեծաճեղք և այլ տիպերի անտենաներ[1]:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքայել Նավասարդյանը մահացել է 1999 թվականի մայիսի 2-ին, Մոսկվայում[1]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ 2 Պետական մրցանակներ[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 211: