Միքայել Համամջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միքայել Համամջյան
Ի ծնեՄիքայել Գրիգորի Համամջյան
Ծնվել էդեկտեմբերի 25, 1944 (79 տարեկան)
ԾննդավայրԵրևան
Ազգությունհայ
ԳործունեությունՃարտարագետ
ԿրթությունՀԱՊՀ

Միքայել Գրիգորի Համամջյան (դեկտեմբերի 25, 1944(1944-12-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ-էներգետիկ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (2003 թ.)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1980-1982 թվականներին եղել է Երևանի Կերամիկայի գործարանի տնօրեն, 1982-1995 թվականներին՝ Արտաշատի ճենապակե և խեցեղեն իրերի գործարանի տնօրեն, 1995 թվականից՝ «Հայճենապակի» ԲԲԸ խորհրդի նախագահ և գլխավոր տնօրեն[1]։

Ճենապակու արտադրության մեջ ներդրել է իր մշակած մի շարք տեխնոլոգիաներ, որպես գունավորող նյութեր օգտագործել հայկական քարերի փոշին, ստեղծել է հայկական նուրբ ճենապակին։ Մշակել և կառուցել է եռախցիկ վառարան՝ Հայաստանում հիմնադրելով ոսկրային ճենապակու արտադրություն։

Նախագծել և կառուցել է Հադրութի կերամիկայի արտադրամասը, տեղական կարմիր կավի հումքով գործող «Հայճենապակի» կղմինդրի արտադրության գործարանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.