Միքայել Խանոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խանոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Միքայել Խանոյան
Ծնվել է1927
Մահացել է1984
ԱշխատավայրԵրևանի կոնյակի գործարան

Միքայել Գաբրիելի Խանոյան (ռուս.՝ Микаэ́л Ханоя́н Габриэ́лович, 1927 - 1984), Երևանի կոնյակի գործարանի գլխավոր տնօրենը 1972 թվականից մինչև կյանքի վերջ՝ 1984 թվականը։ Դրանից առաջ ղեկավարել է Հոկտեմբերյանի (այսօր՝ Արմավիր) կոնյակի գործարանը, որը կառուցվել է նրա գլխավորությամբ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խանոյանի օրոք ստեղծվել են «Անի» (1977), «Վասպուրական» (1980) կոնյակները, ներդրվել են նոր շշեր (0,75 լ) և նոր պիտակներ, կառուցվել է ցայսօր գործող համտեսի սրահը[1]։

1970-ական թվականներին Երևանի, Հոկտեմբերյանի, Բուրաստանի, Այգեստանի կոնյակի գործարաները միավորվեցին «Արարատ» արտադրական միավորման մեջ, որը նույնպես ղեկավարում էր Միքայել Խանոյանը։ Միավորման նպատակն էր գործարանը բերել լրիվ ցիկլի՝ սպիրտի արտադրությունից, հնեցումից մինչև կուպաժավորում և շշալցում, որպեսզի բարձրացվեր պատրաստի արտադրանքի որակական ցուցանիշները[2]։

1975 թվականին Խանոյանը ստորագրել է պայմանագիր ամերիկյան «ՊեպսիԿո» ընկերության հետ։ Նպատակը ԱՄՆ-ի շուկայում հայկական կոնյակի ներկայացումն էր, ինչպես նաև պեպսի կոլայի արտադրությունը ԽՍՀՄ տարածքում կազմակերպելու սարքավորումների ձեռքբերումը։ Հատուկ Ամերիկայի շուկայի համար ստեղծվեց «ԱՐԱՐԱՏ վեց աստղ» կոնյակը։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքայել Խանոյանի հիշատակին Երևանի կոնյակի գործարանի տարածքում տեղադրվել է կիսանդրի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ереванский коньячный завод - живая история
  2. «Երեւանի կոնյակի գործարան` կենդանի պատմություն». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.