Միքայել Թաշչյան
Միքայել Թաշչյան | |
---|---|
Ծնվել է | 1925 |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Միքայել Դերենիկի Թաշչյան (1925), ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միքայել Թաշչյանը ծնվել է 1925 թվականին, ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Բինգհեմթոն քաղաքում՝ Արևմտյան Հայաստանի Արդվին քաղաքից գաղթած հայի ընտանիքում։
1944 թվականին Միքայելը գերազանցությամբ ավարտել է միջնակարգ դպրոցը և ընդունվել է Ուեսթ Փոյնթի ռազմական ակադեմիա, 1948 թվականին ստացել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի լեյտենանտի դիպլոմ և կոչում։
1952 թվականին Թաշչյանն ավարտել է նաև ԱՄՆ զինված ուժերի դպրոցը, գերազանցությամբ ավարտել Հարվարդի համալսարանի բիզնեսի կառավարման դպրոցը՝ ստանալ ԱՄՆ զինված ուժերոի մայորի կոչում։ Այնուհետև նա ավարտել է հատուկ վերապատրաստման դասընթաց Օհայոյի ռազմաօդային ուժերի ինստիտուտում։
Նրա ստացած առաջին հանձնարարությունը եղել է Ռայթ-Պաթերսոնի ռազմաօդային ուժերին ավիացիոն շարժիչներ տրամադրելը, ինչը Միքայել Թաշչյանը փայլուն կատարել է և արժանացել Անբասիր ծառայության առաջին աստիճանի մեդալի։
1953-1958 թվականներին Թաշչյանն ղեկավարել է Կալիֆորնիայի Փասադենա քաղաքում տեղակայված 132-րդ ավիախումբը։
1955 թվականին ԱՄՆ զինված ուժերում ստացել է գնդապետի կոչում, իսկ 1958 թվականին՝ գեներալի կոչում։ 1958 թվականից գեներալ Թաշչյանը գործուղումներ է կատարել եվրոպական տարբեր երկրներ, որտեղ զբաղեցրել է Հաագայի օդային կառավարման կենտրոններից մեկի որակի վերահսկման բաժնի վարիչի պաշտոնը, ինչպես նաև Լոնդոնի գրասենյակի «Air Logistics» բաժանմունքի մենեջերի պաշտոնը։
1958 թվականի օգոստոսին վերադարձել է ԱՄՆ և վերապատրաստվել Հյուսիսային Ամերիկայի ավիացիայի ռազմական հաստատությունում (Լոս Անջելես, Կալիֆորնիա), մեկ տարի անց Թաշչյանը նշանակվել է Վիրջինիա նահանգի «Richmond Air» ընկերության գնումների բաժնի պետ։
1961 թվականի օգոստոսից մինչև 1965 թվականի հունիսը գեներալ Միքայել Թաշչյանը ողել է Մայամիի օդային հրամանատարական կետերից մեկի հրամանատարը, որից հետո ծառայել է որպես Զինված ուժերի մատակարարման գործադիր տնօրեն Ալեքսանդրիայում, Վիրջինիա։
ԱՄՆ ռազմաօդային ուժերի զարգացման գործում ունեցած հատուկ ավանդի համար 1968 թվականին պարգևատրվել է ԱՄՆ Կոնգրեսի մեդալով։ 1971 թվականի օգոստոսին Թաշչյանը տեղափոխվել է Միացյալ Նահանգների օդային վարչություն շտաբ՝ որպես գնումների քաղաքականության փոխտնօրեն և աշխատակազմի ղեկավարի տեղակալ։
1973 թվականի հոկտեմբերի 1-ին ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի հրամանով Միքայել Թաշչյանին շնորհվել է բրիգադի գեներալի կոչում։
Թաշչյանն իր ողջ գործունեության ընթացքում աջակցություն է ցուցաբերել հայ համայնքներին, գումար է հատկացրել հայկական դպրոցների ու եկեղեցիների կառուցման համար։ Բացի այդ, գեներալ Թաշչյանը աջակցություն է ցուցաբերել հայ երիտասարդներին, որոնք ձգտել են զինվորական կարիերայի[1]։