Միքայել Եսայան (ճարտարագետ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միքայել Եսայան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Եսայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Միքայել Եսայան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 14, 1919 |
Ծննդավայր | Երևան, Հայաստան |
Մահացել է | նոյեմբերի 11, 1990 (71 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր (1974) |
Մասնագիտություն | ճարտարագետ և մեքենագետ |
Աշխատավայր | Հայաստանի ազգային ագրարային համալսարան |
Միքայել Արմենակի Եսայան (հունվարի 14, 1919, Երևան, Հայաստան - նոյեմբերի 11, 1990, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ-մեխանիկոս։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1974), պրոֆեսոր (1976):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միքայել Եսայանը ծնվել է 1919 թվականի հունվարի 14 (27)-ին, Երևանում։ 1942 թվականին ավարտել է Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարանը։ 1946 թվականից աշխատել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում, 1950-1988 թվականներին՝ մետաղների տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, 1956-1961 թվականներին, միաժամանակ՝ պրոռեկտոր, 1961-1963 թվականներին՝ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության կոմիտեի նախագահի տեղակալ[1]։
Աշխատանքները վերաբերում են մեքենաներում և տեխնոլոգիական սարքավորումներում դինամիկական շարժընթացների հետազոտմանը, մետաղահատ հաստոցների թրթռակայունության և մեքենամասերի մշակման որակի բարձրացման հարցերին։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եսայանը մահացել է 1990 թվականի նոյեմբերի 11-ին, Երևանում։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գյուղատնտեսական մեքենաների համար կիրառվող մետաղանյութերը և նրանց ջերմային մշակումը, 1959։
- Մեքենաների վիբրացիաները և նրանց վերացման միջոցները / Մ. Ա. Եսայան, Զ. Ա. Ադամյան, 1962[2]։
- Մետաղների մշակումը կտրման միջոցով, Երևան, 1970[3]։
- Исследование колебаний и устойчивости системы СПИД в их взаимосвязи при непрерывном резании, 1974.[4]
- Մեխանիկական մշակման արդյունավետությունը մեքենաների նորոգման պրոցեսում, Երևան, 1989 (համահեղինակ)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ Եսայան, Միքայել Արմենակի; Ադամյան, Զավեն Ադամի (1962). Մեքենաների վիբրացիաները և նրանց վերացման միջոցները. Երևան: Հայպետգյուղհրատ.(չաշխատող հղում)
- ↑ Եսայան, Միքայել Արմենակի (1970). Մետաղների մշակումը կտրման միջոցով։ Ուսումնական ձեռնարկ (2-րդ, բարեփոխ. և լրացված ed.). Երևան: Լույս.(չաշխատող հղում)
- ↑ Եսայան, Միքայել Արմենակի (1974). Исследование колебаний и устойчивости системы СПИД в их взаимосвязи при непрерывном резании: Автореферат дис. ... д-р. техн. наук: 05.02.08. Ереванский политехнический институт им. К. Маркса. Ереван.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)(չաշխատող հղում)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքայել Եսայան (ճարտարագետ)» հոդվածին։ |
|