Միքայել Բաբախանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբախանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Միքայել Բաբախանյան
Ծնվել էմայիսի 20, 1937(1937-05-20)[1] (86 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան (1960) և Երևանի պետական համալսարան (1965)
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր

Միքայել Աշոտի Բաբախանյան (մայիսի 20, 1937(1937-05-20)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ագրոքիմիկոս։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1990): Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքայել Բաբախանյանը ծնվել է 1937 թվականի մայիսի 20-ին, Երևան քաղաքում։ 1960 թվականին ավարտել է Հայաստանի գյուղատնտեսական համալսարանը։ 1965 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան։ 1960-1962 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ Օրգանական քիմիայի ինստիտուտի ավագ լաբորանտ։ Աշխատել է ՀԽՍՀ ԳԱԱ Ագրոքիմիական պրոբլեմների և հիդրոպոնիկայի ինստիտուտում (այժմ՝ ՀՀ ԳԱԱ հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ)։ 1965-1967 թվականներին եղել է կրտսեր գիտաշխատող, 1967-1986 թվականներից՝ ավագ գիտաշխատող, 1986 թվականից` առաջատար գիտաշխատող։ 1973 թվականից՝ Հիդրոպոնիկական փորձարարական կայանի վարիչ, 1997 թվականին՝ ՀՀ ԳԱԱ և ԼՂՀ կենսաբանական հարցերի համակարգող։ 1998 թվականից՝ ԼՂՀ վարչապետի խորհրդական, 2004 թվականից՝ ԼՂՀ գիտատեխնիկական զարգացման համակարգող[3]։

ՀՀ-ում հիմնել է հիդրոպոնիկ եղանակով դեղաբույսերի մշակության բնագավառը, իրականացրել մի շարք արժեքավոր բույսերի ինտրոդուկցիան հողային պայմաններում։

Մշակել է և արտադրության մեջ է ներդրել արտաքին միջավայրի ղեկավարվող պայմաններում կանաչ վիտամինային կերի անընդհատ արտադրության բուսատեխնոլոգիական հանձնարարականներ[4]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ ԳԱԱ և ԼՂՀ կենսաբանական հարցերը համակարգող (1997 թվականից)
  • ՌԴ բնական ԳԱ անդամ (2001):

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բույսերի մշակությունը հիդրոպոնիկայում, Երևան, 1974։
  • Непрерывное гидропоническое производство свежего травяного корма и эффективность его применения, Е., 1977 (համահեղինակ)։
  • Исследование в области производства зеленого витаминного корма в вегетационных камерех методом гидропоники, Дис. канд. с-х. наук, Ер., 1967.
  • Культура лекарственных и других растений при гидропонном их выращивании в условиях Армянской ССР» Дис. док. с-х. наук, Ер., 1990.[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=339
  2. www.raen.am http://www.raen.am/members/b1.html. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 177-178։
  4. «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
  5. «Бабаханян, Микаэл (Миша) Ашотович - Культура лекарственных и других растений при гидропонном их выращивании в условиях Армянской ССР : диссертация ... доктора сельскохозяйственных наук : 06.01.07 - Search RSL». search.rsl.ru. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքայել Բաբախանյան» հոդվածին։