Միրսաիդ Միրշաքար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox auteur.png
Միրսաիդ Միրշաքար
Mirsaid-mirshakar.jpg
Ծնվել է ապրիլի 22 (մայիսի 5), 1912
Ծննդավայր Fergana Oblast, Ռուսական կայսրություն
Վախճանվել է օգոստոսի 1, 1993({{padleft:1993|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:1|2|0}}) (81 տարեկանում)
Վախճանի վայր Դուշանբե, Տաջիկստան
Մասնագիտություն բանաստեղծ, դրամատուրգ, գրող և մանկագիր
Լեզու ռուսերեն
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Անդամակցություն ԽՍՀՄ Գրողների միություն
Կուսակցություն ԽՄԿԿ
Պարգևներ Ստալինյան մրցանակ Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան «Պատվո նշան» շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ և Ժողովուրդների բարեկամության շքանշան
Զավակներ Zarrina Mirshakar

Միրսաիդ Միրշաքար (Միրշաքարով) (1912 - 1993), տաջիկ խորհրդային գրող, հասարակական գործիչ։ Տաջ․ ՍՍՀ ժող․ բանաստեղծ (1962)։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։

1932—1933-ին՝ «Սոխտմոնի Վախշ» («Վախշշին») թերթի խմբագիր։ «Հաղթանակի դրոշ» (1934) պոեմը Վախշշինի աշխատանքային առօրյայի մասին է։ Տաջ․ սովետական պոեզիայի էպիկական ժանրերի զարգացման վրա ազդեցություն են գործել Միրշաքարի «Ոսկե ղշլաղ» (1942, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1950), «Անհնազանդ Փյանջ» (1949, ԱՍՀՄ պետ․ մրցանակ, 1950), «Լենինը Պամիրում» (1955), «Սեր և պարտք» (1962) և այլ պոեմներ։ Ս․ տաջ․ մանկական գրականության հիմնադիրներից է։ Գրել է նաև պիեսներ։ 1940—1943-ին և 1946—1959-ին եղել է Տաջ․ ՍՍՀ գրողների միության վարչության պատասխանատու քարտուղար, 1961—1975-ին Տաջ․ ՍՍՀ Գերագույն սովետի Նախագահության նախագահ։ Պերգևատրվել է Լենինի 2 շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png