Jump to content

Միրան Մարիչիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միրան Մարիչիչ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝մարզիկ
Երկիր՝ Խորվաթիա
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 17, 1997(1997-06-17) (27 տարեկան)
Ծննդավայր՝Բելովար, Խորվաթիա

Միրան Մարիչիչ (խորվ.՝ Miran Maričić, հունիսի 17, 1997(1997-06-17), Բելովար, Խորվաթիա), խորվաթ մարզական հրաձիգ[1], աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (2024): Պատանիների աշխարհի առաջնության չեմպիոն և Եվրոպայի առաջնության մրցանակակիր:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միրան Մարիչիչը ծնվել է 1997 թվականի հունիսի 17-ին Բելովարում[2]։

Սովորել է տեղեկատվական տեխնոլոգիաներ Վարաժդինի կազմակերպման և ինֆորմատիկայի ֆակուլտետում (FOI)[3]։

Միրանը հանդես է գալիս «SD Bjelovar 1874» հրաձգության ակումբում՝ իր անձնական մարզիչ Դամիր Բոշնյակի ղեկավարությամբ[4]։ Միրան Մարիչիչը դարձել է 2017 թվականին Զուլայում կայացած աշխարհի պատանեկան առաջնության չեմպիոն[5]։ 2018 թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 15-ը Չանգվոնում կայացած հրաձգության աշխարհի մեծահասակների առաջնությունում Մարիչիչը բրոնզե մեդալ է նվաճել 10 մ տարածությունում օդամղիչ հրացանով: Այս արդյունքը Խորվաթիային բերել է 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերի որակավորում[6]։

Մարիչիչը մասնակցել է 2021 թվականի Օլիմպիական խաղերին։ 10 մետր տարածությունում օդամղիչ հրացանից կրակելիս չի անցել որակավորման փուլը[7], իսկ 50 մետր հեռավորությունից երեք դիրքերից հրաձգությունում նա դուրս է եկել եզրափակիչ, որտեղ գրավել է վեցերորդ տեղը[8]։

Միրանը 2017 թվականին արժանացել է Դրաժեն Պետրովիչի մրցանակի, որը շնորհվում է տաղանդավոր երիտասարդ մարզիկներին և թիմերին՝ ակնառու մարզական արդյունքների և սպորտի զարգացման համար[9]։ Ճանաչվել է 2017, 2018 և 2019 թվականներին Բելովարի լավագույն մարզիկ:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «ISSF profile - Miran Maričić». issf-sports.org. Արխիվացված օրիգինալից 20 September 2020-ին. Վերցված է 4 September 2018-ին.
  2. «ISSF profile - Miran Maričić». issf-sports.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020-09-20-ին. Վերցված է 2018-09-04-ին.
  3. «Uspjeh studenta FOI-ja na Svjetskom prvenstvu u disciplini zračna puška u Changwonu». foi.unizg.hr (խորվաթերեն). Fakultet organizacije i informatike. 2018-09-04. Արխիվացված օրիգինալից 2018-09-04-ին. Վերցված է 2019-11-06-ին.
  4. Sobodić, Branka (2018-01-10). «U Gradu Bjelovaru organiziran prijem za mlade Bjelovarčane koji su ostvarili uspješne rezultateBjelovar mayor's reception of prospeorus athletes». bjelovar.info (խորվաթերեն). Արխիվացված օրիգինալից 2018-09-04-ին. Վերցված է 2018-09-04-ին.
  5. «Miran Maricic the Junior World Champion». issf-sports.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018-09-04-ին. Վերցված է 2018-09-04-ին.
  6. «Croatians on the podium winning two Quota places for Tokyo 2020 Summer Olympic Games». issf-sports.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018-09-04-ին. Վերցված է 2018-09-04-ին.
  7. «Shooting – 10m Air Rifle Men – Qualification Results» (PDF). olympics.com (անգլերեն). Tokyo Organising Committee of the Olympic and Paralympic Games. 2021-07-25. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021-07-26-ին. Վերցված է 2021-07-30-ին.
  8. «Shooting – 50m Rifle 3 Positions Men – Final Results» (PDF). olympics.com (անգլերեն). Tokyo Organising Committee of the Olympic and Paralympic Games. 2021-08-02. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021-08-02-ին. Վերցված է 2021-08-02-ին.
  9. «Dodijeljena Nagrada HOO-a "Dražen Petrović" 2017». hoo.hr (խորվաթերեն). Croatian Olympic Committee. Արխիվացված է օրիգինալից 2020-11-24-ին. Վերցված է 2018-09-04-ին.