Միտրոֆան Գրեկովի տուն-թանգարան
Միտրոֆան Գրեկովի տուն-թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան և պատմության հուշարձան |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Նովոչերկասկ |
Հիմնադրվել է | 1957 |
Միտրոֆան Գրեկովի տուն-թանգարան (ռուս.՝ Дом-музей М. Б. Грекова), տուն-թանգարան, որտեղ շուրջ 14 տարի ապրել է նկարիչ Մ. Բ. Գրեկովը (Միտրոֆան Պավլովիչ Մարտիշչենկո), Նովոչերկասկի Դոնի կազակության պատմության թանգարանի մասնաճյուղը։ Թանգարանը Ռուսաստանի մշակութային ժառանգության դաշնային օբյեկտ է։
Թանգարանի հասցեն՝ ՌԴ, Ռոստովի մարզ, ք. Նովոչերկասկ, Գրեկովի փողոց, 124
Պատմություն և նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միտրոֆան Բորիսովիչ Գրեկովի (1882-1934) կյանքն ու ստեղծագործական գործունեությունը մեծ մասամբ անցել է Նովոչերկասկ քաղաքում։ Նկարիչն այստեղ ապրել է շուրջ տասնչորս տարի։ Այդ ժամանակ նա ստեղծել է 92 կտավ, ներառյալ այնպիսի կտավներ, ինչպիսին են «Բուդյոննու մոտ՝ ջոկատ» (1923 թվական), «Տաչանկա» (1925 թվական), «Հեծելազորային գրոհ» (1927 թվական), «Մարտ Եգորլիկ ստանիցայի մոտ» (1927-1928 թվականներ), խորհրդային առաջին տրամանկարը՝ «Ռոստովի գրավումը»։ Նկարիչն այստեղ ապրել է 1918 թվականի հունիսից մինչև 1931 թվականը։ Այդ ընթացքում նա ծառայել է զորամասերում 4 տարի 3 ամիս, իսկ մնացած ժամանակահատվածում նկարել է։
Նկարիչ Միտրոֆան Պավլովիչ Մարտիշչենկոն, որը ստեղծագործում էր Մ. Բ. Գրեկով կեղծանունով, ծնվել է 1882 թվականի հունիսի 3-ին Շարպաևկա խուտորում։ Նկարչություն սովորել է Օդեսայի գեղարվեստի ուսումնարանում, Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում։ Դարձել է խորհրդային մարտանկարի ժանրի և խորհրդային համայնապատկերային արվեստի հիմնադիրը։ Նրա հիշատակի տուն-թանգարանը բացվել է Նովոչերկասկ քաղաքում 1957 թվականին, նկարչի մահից հետո 23 տարի անց։ Տանը պահպանվել է այն մթնոլորտը, որում նա ապրել է, նրա իրական նկարները, կահույքը և այլն[1]։ Հուշահամալիրի կազմում են այն տունը, որտեղ նա ապրել է, բակի տնակը, գյուղատնտեսական շինություններով և ծաղկանոցով փոքր մրգատու այգին։ Տանը պահվում են նրա նկարները, էսքիզները, էտյուդները, նկարչի անձնական իրերը։
Նկարչի արվեստանոցում պահվում են նրա պատկերակալը աթոռակով, բազմոցը, մետաղական բազկաթոռը, էտյուդային պարագաները, պահարանը։ Լուսամուտագոգին ամրացված է ներկերով և էտյուդներով լայն տախտակ։ Արվեստանոցի պատերին նրա կտավներն են, էտյուդները, էսքիզները[2]։ Գրեկովի տուն-թանգարանի ցուցադրությում կա «Մարտանկարիչներ` Մ. Բ. Գրեկովի ստեղծագործական ավանդույթների շարունակողներ» բաժինը. 1934 թվականից Ռուսաստանում գործում է Գրեկովի անվան մարտանկարիչների ստուդիա[3]։
Տուն-թանգարանի ներքին բակում տեղադրված է Միտրոֆան Գրեկովի կիսանդրին։
Տուն-թանգարանի առաջին տնօրենն է եղել նկարչի զարմուհին` Ելենա Գրեկովան, որը մեծ ներդրում է ունեցել տուն-թանգարանի ստեղծման գործում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Дом-музей М.Б. Грекова» (ռուսերեն). Музеи России. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Музей Митрофана Борисовича Грекова в Новочеркасске» (ռուսերեն). Novocherkassk.net. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Студия военных художников имени М.Б. Грекова
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Музей Митрофана Борисовича Грекова в Новочеркасске
- Мемориальный дом-музей художника-баталиста М.Б. Грекова. Արխիվացված 2017-01-23 Wayback Machine
- Музей М. Б. Грекова
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միտրոֆան Գրեկովի տուն-թանգարան» հոդվածին։ |