Միտչ Լարկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միտչ Լարկին
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 9, 1993(1993-07-09) (30 տարեկան)
ԾննդավայրBuderim, Sunshine Coast Region, Քվինսլենդ, Ավստրալիա
Քաղաքացիություն Ավստրալիա
Մասնագիտությունլողորդ
 Mitch Larkin Վիքիպահեստում

Միտչել «Միտչ» Լարկին (անգլ.՝ Mitchell Larkin, հուլիսի 9, 1993(1993-07-09), Buderim, Sunshine Coast Region, Քվինսլենդ, Ավստրալիա), ավստրալիացի լողորդ, մասնագիտացված է մեջքի վրա լողում։ Աշխարհի բազմակի չեմպիոն։ Օլիմպիական խաղերի կրկնակի մեդալակիր։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միտչ Լարկինը Ավստրալիայի հավաքականի կազմում մասնակցել է Լոնդոնի օլիմպիադային։ Այնտեղ նա մեկնարկել է միայն մեջքի վրա 200 մետր մրցատարածությունում։ Տասնիննամյա ավստրալիացի լողորդը անցել է եզրափակիչ մրցալող, բայց զբաղեցրել է վերջին տեղը։

Երկու տարի անց՝ 2014 թվականին, նա չորս մեդալ է նվաճել Շոտլանդիայի Համագործակցության խաղերում (ներառյալ ոսկին երկու հարյուր մետր հեռավորության վրա)։ Դոհայում կայացած կարճ ջրի աշխարհի առաջնությունում Լարկինը 100 մետր տարածությունում ոսկի է նվաճել, իսկ երկու անգամ ավելի երկար տարածությունում դարձել է բրոնզե մեդալակիր։

2015 թվականին Կազանում կայացած աշխարհի առաջնությունում Լարկինը դարձել է առաջնության հերոսներից մեկը։ Նա հաղթել է մեջքի 100 և 200 մետր տարածություններում՝ Ավստրալիայի հավաքականի հետ միասին դառնալով երկրորդը համակցված փոխանցումավազքում, իսկ 50 մետր հեռավորության վրա՝ չորրորդը՝ պարտվելով իր թիմակից Բեն Թրեֆերսին։

Երկար տարածություններում նրա անձնական ռեկորդը 52,11 է (100 մետր մեջքի վրա)[1] և 1:53,17 (200 մետր մեջքի վրա)[2], երկու ռեկորդներն էլ սահմանվել են 2015 թվականի նոյեմբերին Դուբայում կայացած աշխարհի առաջնությունում։

Լողի 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերում Լարկինը ներկայացրել Է Ավստրալիան 100 և 200 մետր մեջքի վրա և 4 x 100 մետր փոխանցումավազքում[3]։

Լարկինը ռեկորդ է սահմանել որպես առաջին լողորդ, որը հաղթել է մեջքի վրա բոլոր մրցույթներում, ինչպես նաև ստացել է մեկ Համագործակցության մրցաշարում լողորդի համար ամենաշատ ոսկե մեդալները։ Հինգ ոսկե մեդալ տղամարդկանց մեջքի վրա 50, 100 և 200 մետր, տղամարդկանց անհատական 200 մետր մրցավազքում և տղամարդկանց 4 x 100 մետր մրցավազքում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Mitch Larkin Refuses 2nd Best On The Clock: 52.11 Back Blast Seals Status At World No1». Swimvortex. 2015 թ․ նոյեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 7-ին.
  2. «Mitch Larkin Rattles 1:53 Barrier & The Cage Of An American Olympic Tradition». Swimvortex. 2015 թ․ նոյեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 7-ին.
  3. «2016 Australian Olympic Swimming Team selected». Australian Olympic Committee. 2016 թ․ ապրիլի 14. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին.
  4. «Mitch Larkin has revealed how he was spurred on to five gold medals at the Gold Coast Commonwealth Games». Gold Coast Bulletin. 2018 թ․ ապրիլի 11. Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.