Միջազգային սլավոնական ալիք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
🌐 | slav.tv(անգլ.) |
---|---|
Երկիր | ![]() |
Հեռարձակման գոտի | ![]() ![]() |
Հեռարձակման լեզու | ուկրաիներեն, ռուսերեն, անգլերեն |
Հեռարձակման սկսման թվական | 1994 դեկտեմբերի 14 |
Հիմնադիր | Վլադիմիր Իվանենկո Վալերիա Իվանենկո |
Սեփականատեր | Վալերիա Իվանենկո |
Միջազգային սլավոնական ալիքը (ռուս.՝ Международный Славянский Канал, ուկրաիներեն՝ Міжнародний Слов'янський канал, անգլ.՝ Slavonic Channel International) ուկրաինական միջազգային հեռուստատաալիք։ Կոչված է տեղեկացնելու ողջ աշխարհի սլավոններին ու համաշխարհային հանրությանը սլավոնական ժողովուրդների կենսագործունեության տարբեր ասպեկտների, սլավոնական եզակի պատմության, հարուստ ավանդույթների, մշակույթի, ձեռքբերումների ու համաշխարհային քաղաքակրթության զարգացման մեջ սլավոնների էական ներդրման մասին։
Ընդհանուր տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջազգային սլավոնական ալիքը ("International "Slavonic Channel") եթեր է հեռարձակվել 2008 թ. սեպտեմբերի 12-ին Ուկրաինայի տարածքից արբանյակային հեռարձակումով (Sirius-4 Satellite 5° East Frequency 12075 MHz (H) Symbol Rate։ 27,5 Msymb/s FEC 3/4 & Astra-2 Satellite 31,5° East Frequency 12090 MHz (H) Vertical Symbol Rate։ 27,5 Msymb/s FEC 9/10). SCI-ն աշխատում է շուրջօրյա և ընդգրկում իր հեռարձակմամբ 1 միլիարդ 202 միլիոն մարդ բնակչությամբ տարածք։ Հեռարձակումը (առաջին անգամ Ուկրաինայի տարածքից) իրականացվում է չորս ձայնային ուղիներով՝ ռուսերեն, ուկրաիներեն, անգլերեն և արդյունքն արտադրող երկրի լեզվով։ Հետագայում հեռարձակումը կիրականացվի միաժամանակ սլավոնական երկրների լեզուներով, ինչպես նաև ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, պորտուգալերեն, արաբերեն ու չինարեն լեզուներով։ Հեռուստաալիքի թեմատիկան մշակութային-լուսավորական է։
Պատմություն`
[խմբագրել | խմբագրել կոդը]Անմիջական արբանյակային հեռարձակման առաջին փորձը նախկին ԽՍՀՄ-ի տարածքից դարձավ "Միջազգային "Սլավոնական ալիքի" փորձնական հեռարձակումն Ուկրաինայի տարածքից։ Փորձնական հեռարձակումը կայացավ 1994 թ. դեկտեմբերի 14-ից մինչև 1995 թ. մայիսի 15-ը։ Նախագծի հեղինակներն են Վլադիմիր Ալեքսանդրի Իվանենկոն և Վալերիա Վլադիմիրի Իվանենկոն։
Գրականություն`
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասչենկո Ի.Գ. Հեռուստատեսությունն Ուկրաինայում։ Հատոր առաջին "Հեռուստատեսություն de facto"։ – Նիկոլաև, 1998 թ. – 341 էջ։
Հղումներ`
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հեռուստաալիքի կայքը Արխիվացված 2010-03-13 Wayback Machine