Jump to content

Միջազգային ծառայության համար զինված ուժերի մեդալ (Նորվեգիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միջազգային ծառայության համար զինված ուժերի մեդալ
նորվ.՝ Forsvarets medalje for internasjonale operasjoner
Изображение орденской планки
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
Տեսակմեդալ
Կարգավիճակշնորհվում է
Վիճակագրություն
Պարամետրերտրամագիծը 33 մմ
Հիմնադրման ամսաթիվհոկտեմբերի 9, 2000
Հերթականություն
Ավագ պարգևQ12714750? և Ռազմագործողության ժամանակ զոհվածներին մեդալ
Կրտսեր պարգևՄիջազգային ծառայության համար ոստիկանության մեդալ

Միջազգային ծառայության համար զինված ուժերի մեդալ , Նորվեգիայի զինված ուժերի գերատեսչական պարգև։

Միջազգային ծառայության համար զինված ուժերի մեդալ ը հաստատվել է 2000թ.-ի հոկտեմբերի 9-ին և նախատեսված է Նորվեգիայի զինված ուժերի զինծառայողներին և աշխատակիցներին պարգևատրելու համար, ովքեր ծառայությունն անցկացրել են արտասահմանում նվազագույնը 3 ամիս ժամկետով։ Մեդալը շնորհվում է Նորվեգիայի պաշտպանության նախարարի կողմից։ 15 ամսյա ծառայության դեպքում մեդալի սալիկին ամրացվում է արծաթյա հնգանկյուն աստղ, բայց որը չի կարող գերազանցել 3 հատը։ 16 ամիս ծառայության դեպքում սալիկին ամրացվում է արծաթյա դափնեճյուղ։ 2009թ.-ին ավելացվել է նաև ոսկե դափնեճյուղի շնորհումը, որը տրվում է հանուն արիության և խիզախության դրսևորման համար միջազգային ռազմագործողություններում։ Սակայն այն 2011թ.-ին ուժը կորցրեց[1][2]։

Մեդալի սալիկները ըստ աստղիկների և դափնեպսակների ձևի
3 ամսվա համար 15 ամսվա համար 30 ամսվա համար 45 ամսվա համար 60 ամսվա համար արիության և խիզախության համար

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդալը շրջանաձև է և պատրաստված է արծաթից։ Դիմային հատվածում պատկերված է թուր ուղղված վերև դափնեճյուղերով շրջապատված։ Մեդալի հակառակ կողմում գրված է «FORSVARET – FOR INTERNASJONALE OPERASJONER» (Զինված ուժեր • Միջազգային գործողությունների համար)[1][3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Statutter for Forsvarets ordener og medaljer(չաշխատող հղում), s. 11, Forsvarsnett, besøkt 7. november 2009.
  2. Direktivet for bruk og bæring av dekorasjoner, ordener og medaljer i Forsvaret(չաշխատող հղում), gyldig fra 15. november 2011, forsvaret.no, besøkt 5. mars 2012, s. 17-19.
  3. «Leverer tilbake medaljer i protest mot dårlig behandling» Արխիվացված 2010-08-08 Wayback Machine, Stavanger Aftenblad, 4. juli 2010.