Միջազգային ծառայության համար ոստիկանության մեդալ (Նորվեգիա)
Միջազգային ծառայության համար ոստիկանության մեդալ նորվ.՝ Politiets medalje for internasjonal tjeneste | |
![]() | |
Երկիր | ![]() |
Տիպ | մեդալ |
Կարգավիճակ | շնորհվում է |
Վիճակագրություն | |
Պարամետրեր | տրամագիծը 33 մմ |
Հիմնադրման ամսաթիվ | 2004թ.-ի սեպտեմբերի 14 |
Հերթականություն | |
Ավագ պարգև | Զինված ուժերի արտասահմանում գործողության մեդալ |
Կրտսեր պարգև | Միջազգային ծառայության համար քաղաքացիական պաշտպանության մեդալ |
Միջազգային ծառայության համար ոստիկանության մեդալ, Նորվեգիայի ոստիկանության գերատեսչական պարգև։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջազգային ծառայության համար ոստիկանության մեդալը հաստատվել է 2004թ.-ի սեպտեմբերի 14-ին և նախատեսված է Նորվեգիայի ոստիկանության աշխատակիցներին պարգևատրելու համար, ովքեր ծառայությունն անցկացրել են արտասահմանում նվազագույնը 6 ամիս ժամկետով։ Մեդալը շնորհվում է Նորվեգիայի ոստիկանապետի կողմից։ Այն կարող է տրվել նաև օտարերկրյա քաղաքացիներին։ Կրկնակի պարգևատրման դեպքում մեդալի ժապավենապատ սալիկին ամրացվում է ոսկեզօծ հնգանկյուն աստղ, բայց որը չի կարող գերազանցել 3 հատը։ 60 ամիս ծառայության դեպքում սալիկին ամրացվում է արծաթյա դափնեճյուղ։
Մեդալի սալիկները | |
---|---|
6 ամսվա ծառայության դիմաց | 60 ամսվա ծառայության դիմաց |
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեդալը շրջանաձև է և պատրաստված է արծաթից։ Դիմային հատվածում պատկերված է խաչ շրջապատված դափնեճյուղերով, ինչպես նաև Նորվեգիայի ոստիկանության զինանշանը։ Մեդալի վերևի մասում ուռուցիկ գունդ կա, որը հիշեցնում է երկրագունդը։ Գնդին ձուլված է օղակ, որի միջոցով մեդալը ամրացվում է ժապավենին։ Մեդալի հակառակ կողմում վերևի հատվածում գրված է «POLITIET», իսկ կենտրոնում՝ «FOR / INTERYFSJONAL / TJENESTE» (Ոստիկանություն • Հանուն միջազգային ծառայության)[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Statutter fra Politiets reglement, arkivert hos Internet Archive.