Միչուրինսկի պետական մանկավարժական ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միչուրինսկի պետական մանկավարժական ինստիտուտ
Տեսակկրթօջախ
Երկիր Ռուսաստան
Միչուրինսկի պետական մանկավարժական ինստիտուտ (Ռուսաստան)##
Միչուրինսկի պետական մանկավարժական ինստիտուտ (Ռուսաստան)
Միչուրինսկի պետական մանկավարժական ինստիտուտ, Ռուսաստան

Միչուրինսկի պետական մանկավարժական ինստիտուտ (ՄՊՄԻ), բարձրագույն ուսումնական հաստատություն Ռուսաստանի Միչուրինսկ քաղաքում։ 1939-2011 թվականներին գործել է որպես անկախ ինստիտուտ։ 1995-2011 թվականների ընթացքում եղել է Տամբովի մարզի մանկավարժական պրոֆիլի միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը։ Համաձայն ՌԴ կառավարության 2011 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1379-r կարգադրության՝ Միչուրինսկի պետական մանկավարժական ինստիտուտը միացել է Միչուրինսկի ազգային պետական համալսարանին՝ որպես համալսարանի կառուցվածքային ստորաբաժանում և վերանվանվել սոցիալ-մանկավարժական ինստիտուտ (ՍՄԻ)[1]։

Ինստիտուտի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միչուրինսկի պետական մանկավարժական ինստիտուտը իր պատմությունը սկսում է ուսուցչական ինստիտուտից, որը բացվել է 1939 թվականին մի շենքում, որտեղ 20-րդ դարի սկզբին Կոզլովայում (Միչուրինսկի հին անվանումը) տեղակայված էր տիկին Ե.Պ. Սաթինայի մասնավոր կանանց վարժարանը։ Ինստիտուտում սովորելու ժամկետը 2 տարի էր և այնտեղ պատրաստում էին հինգերորդ-յոթերորդ դասարանների ուսուցիչներին հանրակրթական դպրոցների համար։ Ինստիտուտն ուներ երեք բաժին՝ ֆիզիկամաթեմատիկական, կենսաբանություն և աշխարհագրություն, ռուսաց լեզու և գրականություն։ Առաջին կուրսում ընդունվել էր էչճ ուսանող։ Ինստիտուտի առաջին տնօրեն էր նշանակվել Վլադիմիր Ալեքսանդրովիչ Արսենտեվիչը։

1940 թվականի աշնանը, մանկավարժական կադրերի խիստ բացակայության պատճառով, առաջին կուրսն ավարտելուց հետո շատ ուսանողներ անցել են աշխատելու Տամբովի մարզի դպրոցներում։

1944 թվականին ինստիտուտում բացվել է հեռակա բաժին, որին ընդունվել է 198 մարդ։ 1945 թվականից ինստիտուտը բացել է պատմական բաժանմունք։ Ամենամյա ընդունվողների և ավարտողների թիվը հասավ 300-ի։ Մինչև 1953 թվականը ուսուցչական ինստիտուտը պատրաստել է 3926 ուսուցիչ[2]։

1952 թվականին-ին ինստիտուտը վերակազմավորվել է ՌՍՖՍՀ նախարարների խորհրդի որոշմամբ պետական մանկավարժական։ Նոր ԲՈՒՀ-ի ֆակուլտետներում ավելացան ֆիզիկամաթեմատիկական, գրականության և քիմիայի ֆակուլտետները։ Երեք տարի անց կենսաբանության և քիմիայի ֆակուլտետը խոշորացավ մարզային կենտրոնից տեղափոխելու պատճառով, իսկ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը, ընդհակառակը, տեղափոխվեց Տամբով։ 1959 թվականին ինստիտուտը Ռուսաստանում առաջիններից էր, որ սկսել էր տարրական դասարանների ուսուցիչների ուսուցումը։

Իր 70-ամյա պատմության ընթացքում Միչուրինսկի պետական մանկավարժական ինստիտուտն ավելի քան 20 հազար ուսուցիչ է պատրաստել երկրի ուսումնական հաստատությունների համար, այդ թվում՝ շուրջ 800 ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ Ղրղզստանի և Տաջիկստանի ազգային դպրոցների համար[3]։

Ինստիտուտը ներկայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս ինստիտուտում բարձրագույն մասնագիտական կրթությամբ մանկավարժական կադրերի պատրաստումն իրականացվում է առկա և հեռակա ուսուցման 7 հիմնական և 2 լրացուցիչ մասնագիտություններով, բակալավրի պատրաստման 5 ուղղություններով։ ՄՊՀ-ում իրականացվող մասնագիտությունների շրջանակում բացվել է 21 մասնագիտացում։ Ինստիտուտի կրթական կառուցվածքում ընդգրկված են երեք ֆակուլտետներ, 13 ամբիոններ, ուսումնամեթոդական և գիտական բաժիններ, ասպիրանտուրայի, լրացուցիչ և հեռահար կրթության բաժիններ և այլն։ Ինստիտուտում աշխատում են շուրջ 200 դասախոսներ, որոնցից 125-ը գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ և գիտությունների թեկնածուներ, դոցենտներ են[4]։ Ուսումնական հաստատությանը կից գործում են ագրոկենսաբանական կայան, ավելի քան 200 հազար օրինակ գրքային ֆոնդով գրադարան, բուհի կառուցվածքում՝ երեք ուսումնական մասնաշենք, որտեղ սովորում են 3500 ուսանող և երկու հանրակացարան։ 2010 թվականի սկզբից Տամբովի մարզի վարչակազմում, գյուղատնտեսության նախարարությունում և ՌԴ կրթության և գիտության նախարարությունում մշակվում է ՄՊՀ-ի և Միչուրինսկի պետական ագրարային համալսարանի միավորման հարցը[5]։ Այս որոշման համար հիմք է հանդիսանում գիտության մասին դաշնային օրենքը, որի համաձայն նման քաղաքում կարող է լինել միայն մեկ « բարձրագույն կրթական հաստատություն»[6]։ 2011 թվականին օգոստոսի 3-ին ՌԴ կառավարության նախագահ Վ. Վ. Պուտինը ստորագրել է ՄՊՀ-ին Ագրարային քոլեջի և սննդի արդյունաբերության քոլեջի հետ Միչուրինսկի պետական ագրարային համալսարանին (ՄիչՊԱՀ) միանալու մասին կարգադրությունը։ Կարգադրության համաձայն՝ նախկին ՄՊՀ-ն դառնում է ՄիչՊԱՀ-ի կառուցվածքային ստորաբաժանումը և անցնում է Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության ենթակայության տակ։ Վերակազմակերպումը պետք է իրականացվի կարգադրության ստորագրման օրվանից հետո՝ 6-ամսյա ժամկետում[7]։ Կրթության և գիտության №2479 հրամանի հիման վրա 17.10.2011 թվականից ՄՊՄԻ-ն միանում է Մինչուրինի ագրարային համալսարանին, որպես առանձին մասնաբաժին։

Կառուցածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆակուլտետներ

«Տարրական դասարանների ֆակուլտետ»

  • Նախադպրոցական և տարրական կրթության մանկավարժության, հոգեբանության և մեթոդիկայի ամբիոն
  • Մանկավարժական լեզվաբանության ամբիոն

«Բանասիրական ֆակուլտետ»

  • Ռուսաց լեզվի ամբիոն
  • Գրաականության ամբիոն
  • Օտար լեզուների ամբիոն
  • Պատմության ամբիոն
  • Մանկավարժության և հոգեբանության ամբիոն

«Կենսաբանության ամբիոն»

  • Կենսաբանության և գյուղատնտեսության հիմունքների ամբիոն
  • Կենդանաբանության և էկոլոգիայի ամբիոն
  • Քիմիայի ամբիոն

Համաինստիտուտային ամբիոններ

  • Մաթեմատիկական և տեխնոլոգիական առարկաների ամբիոն
  • Անվտանգ կենսագործունեության և բժշկակենսաբանական գիտակարգերի ամբիոն
  • Ֆիզիկական դաստիարակության ամբիոն

Ասպիրանտուրա

Շնորհալի երեխաների հետ աշխատանքի կենտրոն

Կենսագյուղատնտեսական կայան

Ինստիտուտի շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վիկտոր Գերասին — խորհրդային և ռուս գրող (բանաստեղծ և արձակագիր), հրապարակախոս, Ռուսաստանի գրողների միության անդամ։
  • Գեորգի Գուսլև — ԽՍՀՄ հերոս
  • Կուլանինա Օլգա[8]
  • Վասիլի Պոպկով
  • Չոլպոն Սուլթանբեկովա
  • Ալեքսեյ Սոլովչենկո
  • Լյուդմիլա Էնկվիստ (Նարոժիլենկո)
  • Նատալյա Սինդեևա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Новости института». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 5-ին.
  2. [1]
  3. [2]
  4. [3]
  5. Комментарий О. И. Бетина на вопрос о возможном объединении МГПИ и МичГАУ(չաշխատող հղում) — Бетин онлайн
  6. Новости Тамбова(չաշխատող հղում) — Тамбовские новости
  7. О реорганизации федерального государственного бюджетного образовательного учреждения высшего профессионального образования «Мичуринский государственный аграрный университет»(չաշխատող հղում)
  8. Наши выпускники: Ольга Куланина(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]