Միշա (երգիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միքայել Գրիգորյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Միշա
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունՄիքայել Ներիկի Գրիգորյան
Նաև հայտնի է որպեսՄիշա, Փոքրիկ ղարաբաղցի
Ծնվել էմայիսի 4, 2008 (15 տարեկան)[1]
Ստեփանակերտ
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
Ժանրերփոփ
Մասնագիտություներգիչ և երաժիշտ
ԳործիքներՎոկալ, դաշնամուր, ջութակ, հարվածային գործիքներ
Գործունեություն2012 – այժմ

Միշա (իրական անունը՝ Միքայել Գրիգորյան), (մայիսի 4, 2008(2008-05-04), Ստեփանակերտ), հայ երգիչ, երաժիշտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միշան ծնվել է Արցախի մայրաքաղաքում՝ Ստեփանակերտում։ Մայրը և հայրը նույնպես ծագումով արցախցիներ են, մայրը տեղական մանկապարտեզում երաժշտության ուսուցչուհի է, իսկ հայրը՝ Արցախի բանակի նվագախմբի դիրիժոր։ Ընտանիքում 3 երեխաներից երրորդն է։ Նա սովորում է Ստեփանակերտի Ալ. Գրիբոյեդովի անվան հ․ 3 միջնակարգ դպրոցում։ Միշան զբաղվում է երաժշտությամբ 4 տարեկանից։ Նա «Արցախի ձայներ» երաժշտական խմբի անդամ է, պրոդյուսերը Լիրա Քոչարյանն է, ով այդ խմբի հիմնադիր, ղեկավարն է։ Միշան կարողանում է նվագել դաշնամուր, ջութակ, տիրապետում է հարվածային գործիքի։ 2019 թվականի վերջից նա միջազգային W-Music Entertainment-ի արտիստ է։ Այս լեյբլի գլխավոր պրոդյուսեր Ռոբերտ Ռուբենին էլ նրա երկրորդ պրոդյուսերն է։ Ռոբերտը նրան տվել է Michel Grig (Միշել֊Միքայել անվան անգլերեն տարբերակը,Գրիգ֊Գրիգորյան ազգանվան կրճատ տարբերակը)։ Նա ունի 6 տեսահոլովակ՝ «Փոքրիկ Ղարաբաղցին», «Հորովել», «Ես եմ», «Բումերանգ», «Մամա» (հայ. անգլ), (այսքանը մինչև 2019 թվականի վերջը՝ Լիրա Քոչարյանի գլխավորությամբ)։ «Confetti»,«Мой Арцах» և «Что ты делаешь со мной» երգի տոսահոլովակը շուտով կլինի համացանցում (2019 թվականի վերջից հետո՝ Ռոբերտ Ռուբենու գլխավորությամբ)։ Միքայելն ունի նաև երգեր որոնք տեսահոլովակ չունեն, դրանք են՝ «Карантин», «Танцы до утра». Միխայիլը սկսել է հենց ինքը գրել իր երգերը Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ՝ երբ գտնվում էր Մոսկվայում՝ գրել է Мой Арцах երգը։

Միշան արժանացել է մի շարք մրցանակների՝ մասնակցելով միջազգային մրցույթներին։ 2016 թվականին նա մասնակցել է Նոր ալիք մրցույթի մանկական տարբերակին, իր «Փոքրիկ Ղարաբաղցին» երգով՝ զբաղեցնելով 2-րդ տեղը և դառնալով սիրված ժյուրիի կողմից[2]։ 2017 թվականին մասնակցել է Ավրորա մրցանակաբաշխությանը և երգել է «Սոխակ» երգը։ 2017 թվականի նոյեմբերի 26-ին մասնակցել է Թբիլիսիում Մանկական Եվրատեսիլ 2017 մրցույթին իր «Բումերանգ» երգով և զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը[3]։ 2019 թվականին մասնակցել է ռուսական «Մանկական Ձայն» մրցույթին և հաղթել։ Նույն թվականին էլ հայկական «I Like It» մանկական մրցույթի պատանի ժյուրիի անդամ էր, նրա ավագ գործընկերը Սոնա Ռուբենյանն էր, հաղթողը լինում է հենց իրենց թիմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. About Misha (in Portuguese)
  2. García, Belén (2017 թ․ հուլիսի 18). «Misha to represent Armenia at Junior Eurovision 2017». esc-plus.com.
  3. https://www.youtube.com/watch?v=hI7OyIHYg-Y