Մինա բիբին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Մինա բիբի»
Ժանրպատմվածք
ՀեղինակԱկսել Բակունց
ԵրկիրՀայաստան
Բնագիր լեզուՀայերեն
Գրվել է1925
ԿերպարներՄինա բիբի, Ավան ամի, Տիգրան, Էլյա, Անժելիկ
ՀրատարակչությունՍովետական գրող

Մինա Բիբի, Ակսել Բակունցի պատմվածքը, որը գրվել է 1925 թվականին հայրենի Գորիս քաղաքում և ուղարկվել Թփղիս տպագրության։

Տպագրման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինա բիբի պատմվածքը առաջին անգամ տպագրվել է ռուսերեն «Զարյա Վոստոկա» օրաթերթում՝ 1925 թվականի նոյեմբերի 5-ին։ 1927 թվականին պատմվածքը տեղ է գտել «Մթնաձոր» ժողովածուի մեջ։ Մինա Բիբի պատմվածքը «Զարյա Վոստոկա» լրագրում տպագրված թարգմանության և «Մթնաձոր» ժողովածուի մեջ տեղ գտած հայերեն բնագրի բովանդակությունների միջև կան բազում տարբերություններ։ Ռուսերեն տարբերակի թարգմանիչն անհայտ է։ Նկատվում է, որ թարգմանությունը հեղինակը չի կատարել։ Ստույգ չեն թարգմանված հատվածները։ «Մինա Բիբի» պատմվածքը տեղ է գտել գրողի երկերի 1955 թվականի հրատարակության մեջ, ինչպես նաև Երկերի 1964 թվականի հրատարակության առաջին հատորում[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինա Բիբուն ասել էին, որ տասը տարվա բացակայությունից հետո որդին ընտանիքով գյուղ է վերադառնալու։ Ուրախությունից Մինա Բիբին չէր ցանկանում տուն մտնել։ Կանգնել էր կտուրին, ձեռքը դրել ճակատին և յուրաքանչյուր անցորդի մեջ փնտրում էր որդուն։ Նույն չափ անհանգիստ և անհամբեր էր նաև Մինա Բիբու ամուսինը՝ Ավան ամին։ Անսահման էր ուրախությունը, երբ նշմարում է որդու ընտանիքը։ Հրճվանքով իջնում է կտուրից և տուն վազում։ Հուզմունքից ամբողջ գիշեր չի կարողանում քնել։ Մյուս առավոտ Մինա Բիբին վաղ է արթնանում, Ավան ամին էլ գնացել էր գոմ՝ տավարին խոտ տալու։ Տիգրանը վաղուց չէր եղել գյուղում և երկար ժամանակ քաղաքում չապրած մարդու համար առաջին տպավորությունները գրավիչ էին։ Գյուղում օրերը ձանձրալի էին միայն Անժելիկի համար։ Մինա բիբին ամեն օր հարսին՝ Էլյային, պատմում էր իրենց գյուղի պատմությունները, որից հարսը շատ էր զարմանում։ Տատը ամեն կերպ ցանկանում էր աղոթք սովորեցնել թոռնիկին և մի օր որոշում է թոռան հետ մատուռ գնալ և նրան աղոթք սովերեցնել։ Անժելիկը զարմանում է, տեսնելով այդ մրոտ քարերը, որը համբուրում էր տատը։ Տատը խնդրում է, որ նա էլ համբուրի և Անժելիկից մերժում է ստանում՝ քարերի կեղտոտ լինելու պատճառաբանությամբ։ Մատուռ մտնելիս Անժելիկը գլուխը խփում է դռանը և նախատում դուռը ցածր կառուցողին։ Տատը փորձում է նախատել թոռանը, ասում, որ Աստված կբարկանա, բայց թոռն ասում է, որ Աստված չկա։ Այդ խոսքերը սրի նման խոցեցում են տատի սիրտ, և նա այլևս չի կարողանում ոչինչ ասել և սկսում է լուռ արտասվել[2]։

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մինա բիբի
  • Ավան ամի
  • Տիգրան
  • Էլյա
  • Անժելիկ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բակունց, Ակսել (1976). Երկեր հատոր առաջին. Երևան: Հայկական ՍՍՀ. էջեր 633–634.
  2. Բակունց, Ակսել (1986). Երկեր. Երևան: Սովետական գրող. էջեր 81–88.