Մինաս (ճարտարապետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մինաս (այլ կիրառումներ)
Մինաս
Ծնվել էանհայտ[1]
Մահացել էանհայտ[1]
Ազգությունհայ
Ուշագրավ աշխատանքներՀաղարծնի վանք[1]
Հաղարծինի վանք

Մինաս (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), միջնադարյան հայ ճարտարապետ։ 1248 թվականին կառուցել է Հաղարծինի վանքի սեղանատունը (շինարարական արձանագրությունը շենքի հարավային մուտքի շրջակալին է)։ Ճարտարապետի անունը փորագրված է սեղանատան արևմտյան երդիկի հյուսիսարևելյան անկյունում, իսկ անվանատառը՝ շենքի երեսապատման քարերի վրա։ Հաղարծինի սեղանատունը (ինչպես և նույն դարի Հաղպատի սեղանատունը) ունի ինքնատիպ, միայն Հայաստանում հանդիպող, ժողովրդական բնակելի տան ձևերից բխող հորինվածք, այն հայկական շինարվեստի լավագույն ստեղծագործություններից է, և նրա հեղինակ Մինասը իրավամբ դասվում է միջնադարյան հայ ականավոր ճարտարապետների շարքը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ս․ Բարխուդարյան, Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե․, 1963
  • Օ. X. Халпахчьян, Гражданское зодчество Армении, М., 1971

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 553.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 553