Միյավակի Սակուրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միյավակի Սակուրա
Սակուրա 2023 թվականի հունիսին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունճապ.՝ 宮脇 咲良
Նաև հայտնի է որպեսSakura
Ծնվել էմարտի 19, 1998(1998-03-19)[1][2] (25 տարեկան)
Կոգոշիմա (քաղաք), Ճապոնիա[3]
Երկիր Ճապոնիա
Ժանրերջեյ փոփ և քեյ փոփ
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի և մանկական դերասան
ԵրգչաձայնԿոնտրալտո
Գործիքներվոկալ
ԼեյբլVernalossom? և Source Music?
ԱնդամակցությունLe Sserafim
Ստորագրություն
Ստորագրություն
 Sakura Miyawaki Վիքիպահեստում

Սակուրա Միյավակի (宮脇 咲良, Miyawaki Sakura, ծնված մարտի 19, 1998), առավել հայտնի որպես՝ Սակուրա, ճապոնացի երգչուհի և դերասանուհի է Հարավային Կորեայում գործողություններ ծավալող։ Նա հարավկորեական գըրլբենդ Le Sserafim-ի անդամ է։

Միյավակի Սակուրան սկսել է իր գործունեությունը ծավալել ճապոնական գըրլբենդ HKT48-ում 2011 թվականից սկսած և 2014-ից 2018 թվականներին եղել է նրանց քույր AKB48 խմբի անդամ։ Իր գործունեության ընթացքում նա զբաղեցրել է կենտրոնական դիրքեր "Kimi wa Melody" և "No Way Man"սինգլներում ։ Միյավակին դադար է վերցրել HKT48-ում 2018 թվականին՝ Produce 48 ռեալիթի շոուում երկրորդ տեղը զբաղեցնելուց հետո՝ միանալով IZ*ONE աղջիկների խմբին մինչև 2021 թվականը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011-2017։ Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միյավակին միացել է HKT48-ին որպես առաջին սերնդի թրեյնի 2011 թվականի հուլիսին[4]։ Նա առաջին անգամ պաշտոնապես որպես HKT48-ի անդամ հանդես եկավ հոկտեմբերի 23-ին "Flying Get" ձեռքսեղման միջոցառման ժամանակ։ Նա իր դեբյուտը կատարեց թատրոնում նոյեմբերի 26-ին SKE48-ի թիմ S-ի "Te wo Tsunaginagara"-ի վերաթողարկված ստեղծագործության մեջ[5][6]։

Սակուրան HKT48 թիմ H-ի լիիրավ անդամի կարգավիճակ ստացավ մարտի 4-ին, 2012, 15 այլ թրեյնիների հետ միասին[7][8]։

2012 թվականին Սակուրան դարձավ HKT48-ի առաջին անդամը, ով զբաղեցրեց AKB48-ի ընդհանուր ընտրություններում առաջին տեղը։ Նա ստացել է 6635 ձայն, ինչը նրան դրել է 47-րդ հորիզոնականում[9]։ Նույն տարում ավելի ուշ նա առաջին անգամ մասնակցեց որպես A-side AKB48-ի 28-րդ "Uza"սինգլին։ Թեև նա չի հայտնվել 29-րդ և 30-րդ սինգլների A-side-ում, նա հայտնվել է 31-րդ "Sayonara Crawl" սինգլի A-side-ում, որը թողարկվել է 2013 թվականի մայիսի 22-ին, և 2013 թվականի AKB48-ի ընդհանուր ընտրություններում զբաղեցրել է 26-րդ տեղը ՝ 25,760 ձայնով[10]։

Միյավակիի առաջին մասնակցությունը A-side-ին HKT48-ի հետ եղել է իրենց առաջին սինգլի՝ "Suki! Suki! Skip!"[11] և երկրորդ սինգլի՝ "Melon Juice"-ի ժամանակ[12]։

2014 թվականի հունվարի 11-ին, HKT48-ի Kyushu 7 Prefecture շրջագայության ժամանակ Օիտայում հայտարարվեց, որ Սակուրային կտեղափոխեն նորաստեղծ KIV Թիմ[13]։ Ավելի ուշ, AKB48-ի Group Grand Reformation փառատոնի ժամանակ, նրան ընտրեցին որպես թիմ KIV-ի փոխկապիտան և նաև ստացավ պաշտոն A թիմում[14]։

Միյավակին մասնակցել է 2014 թվականի AKB48-ի գլխավոր ընտրություններին և զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը 45,538 ձայնով, որն էլ նրան տվեց տեղ A-side-ում "Kokoro no Placard"-ում[15]։ Այդ տարի Սակուրան "թուղթ-քար-մկրատ" մրցաշարում 3-րդ փուլում պարտվեց։ Այնուամենայնիվ, ղեկավարությունը որոշեց, որ Սակուրան կկիսի առաջնային դերը հաղթող Մայու Վատանաբեի հետ AKB48-ի 38-րդ սինգլի՝ "Kiboteki Refrain"-ի համար և դարձավ HKT48-ի առաջին տեղական մասնակիցը, ով A-side-ից առաջատար դիրք զբաղեցրեց[16][17][17]։

2015 թվականին Միյավակի Սակուրան ստացավ դեր AKB48-ի Majisuka Gakuen 4 դրամայում Հարուկա Շիզամակիի հետ միասին։ Պրեմիերան տեղի ունեցավ հունվարի 19-ին[18]։ Այդ տարի նա ընդհանուր ընտրություններում զբաղեցրեց 7-րդ տեղը՝ 81,422 ձայնով։

2015 թվականի հուլիսին նա թողարկեց իր առաջին ֆոտոբուքը, վերնագրված Սակուրա, որը գրավեց 1-ին հորիզոնականը Oricon-ի շաբաթական ֆոտոբուքերի շարքում և 3-րդ հորիզոնականը ընդհանուր գրքերի շարքում[19]։

Նա ստացավ իր առաջին սոլո առաջատար դիրքը AKb48-ի 43-րդ "Kimi wa Melody" սինգլում, որը թողարկվել է 2016 թվականի մարտի 9-ին[20]։

2018-2021: Produce 48, Iz*One, HKT48-ի շրջանավարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սակուրան 2018-ին, որպես Mnet-ի ծրագիր, Produce 48-ի մասնակից։

2018 թվականին Սակուրան մասնակցել է և զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը շոու Produce 48-ի ժամանակ և դարձել է կորեական-ճապոնական Iz*One խմբի անդամ և նույն տարում էլ ունեցել է դեբյուտը նրանց հետ։ Iz*One-ի հետ պայմանագիրը ավարտվել է 2021 թվականի ապրիլին։ Նա նաև թողարկել է իր անձնական YouTube խաղային ալիքը[21]։ 2021 թվականի օգոստոսի 6-ի դրությամբ, Սակուրան ուներ 692,000 բաժանորդ և ընդհանուր 22 միլիոն դիտում։

2021 թվականի ապրիլին Iz*One-ի լուծարումից հետո Vivi ամսագրի հուլիսյան համարի համար նախատեսված իր հարցազրույցի նախադիտման ժամանակ հայտնի դարձավ, որ նա լքում է HKT48-ը։ 2021 թվականի մայիսի 15-ին Սակուրան հաստատում է հեռանալը և իր ավարտական համերգը լինում է հունիսի 19-ին[22]։ Կարճ տեսահոլովակը իր ավարտական երգի՝ "Omoide ni Suru ni wa Mada Hayasugiru" (思い出にするにはまだ早すぎる, թարգմ՝ Շատ Վաղ է Հիշելու Համար) ավելացվեց YouTube-ում հունիսի 14-ին, պաշտոնական աուդիոն թողարկվեց հունիսին 20-ին[23]։ Իր վերջին ելույթը HKT48-ի հետ հունիսի 27-ին էր[24]։ 2021 թվականի մայիսին Միյավակին դարձավ մազերի խնամքի բրենդ Keratese-ի և չինական կոսմետիկայի բրենդ Flower Knows-ի դեմքը[25][26]։ 2021 թվականի նոյեմբերի 1-ին Vernalossom-ը հայտարարեց, որ Սակուրայի հետ պայմանագիր է կնքել[27]։

2022-ներկա։ Դեբյուտը Le Sserafim-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի մարտի 14ին Միյավակի Սակուրան, Iz*One-ի նախկին անդամ Քիմ Չևոնի հետ միասին, ստորագրեց պայմանագիր Source Music-ի հետ և որպես Le Sserafim-ի դեբյուտային անդամ հաստատվեց մայիսին[28][29]։ 2022 թվականի մարտի 21-ին նա միացավ ճապոնական տաղանդների կազմակերպություն A.M. Entertainment-ին Ճապոնիայում իր անձնական գործունեության համար[30][31]։ 2022 թվականի մայիսի 2-ին Սակուրան ունեցավ իր դեբյուտը Le Sserafim-ի հետ միասին՝ "Fearless" մինի ալբոմով։ 2022 թվականի նոյեմբերի 22-ին թողարկվում է Սակուրայի շոուի՝ "Fearless Kkura"-ի առաջին սերիան[32]։

AKB48-ի գլխավոր ընտրություններում տեղը[խմբագրել | խմբագրել կոդը]

Միյավակի Սակուրայի զբաղեցրած հորիզոնականները ստորև․

Հրատարակություն Տարի Հորիզոնական Ձայների քանակ Դիրքը սինգլում Սինգլ Ծան․
4 2012 47 6,635 Next Girls Doremifa Onchi [33]
5 2013 26 25,760 Undergirls Ai no Imi o Kangaete Mita [34]
6 2014 11 45,538 Senbatsu Kokoro no Placard [35]
7 2015 7 81,422 Senbatsu Halloween Night [36]
8 2016 6 78,279 Senbatsu Love Trip / Shiawase o Wakenasai [37]
9 2017 4 82,803 Senbatsu #Sukinanda [38]
10 2018 3 141,106 Senbatsu Sentimental Train [39]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ČSFD (չեխերեն) — 2001.
  2. https://www.izone-official.com/profile/23
  3. http://www.city.kagoshima.lg.jp/soumu/shichoshitu/kouhou/milion.html
  4. https://www.facebook.com/asahicom (2021-05-16)։ «HKT48宮脇咲良さんが卒業へ 6月にコンサート:朝日新聞デジタル»։ 朝日新聞デジタル (ճապոներեն)։ Վերցված է 2023-05-31 
  5. «HKT48、西武ドームで初代21人お披露目 AKBグループ最年少の平均年齢13.8歳»։ ORICON NEWS։ 2014-11-05։ Վերցված է 2023-05-31 
  6. «HKT48 makes their theater debut»։ tokyohive։ Վերցված է 2023-05-31 
  7. «HKT48『HKT48 チームHお披露目公演終了』»։ HKT48オフィシャルブログ Powered by Ameba (ճապոներեն)։ Վերցված է 2023-05-31 
  8. «HKT48 introduces the members of 'Team H'»։ tokyohive։ Վերցված է 2023-05-31 
  9. «【エンタがビタミン♪】「頭が真っ白になった」。AKB選抜総選挙47位。HKT48宮脇咲良が生放送で心境語る。»։ Techinsight(テックインサイト)|海外セレブ、国内エンタメのオンリーワンをお届けするニュースサイト։ 2012-06-11։ Վերցված է 2023-05-31 
  10. «AKB48 32ndシングル 選抜総選挙»։ AKB48公式サイト (ճապոներեն)։ Վերցված է 2023-05-31 
  11. «スキ!スキ!スキップ! < ディスコグラフィー | HKT48 OFFICIAL WEB SITE»։ web.archive.org։ 2013-08-14։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-14-ին։ Վերցված է 2023-05-31 
  12. «メロンジュース < ディスコグラフィー | HKT48 OFFICIAL WEB SITE»։ web.archive.org։ 2014-02-20։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-20-ին։ Վերցված է 2023-05-31 
  13. «HKT48、新チーム「KIV」発足&初再編 指原劇場支配人が“クラス替え”発表»։ ORICON NEWS։ 2014-11-05։ Վերցված է 2023-05-31 
  14. «AKB48グループ「大組閣祭り」速報 乃木坂46生駒、SKE48木崎などの仰天人事も続々»։ Real Sound|リアルサウンド (ճապոներեն)։ 2014-02-24։ Վերցված է 2023-05-31 
  15. «AKB48 37thシングル 選抜総選挙»։ AKB48公式サイト (ճապոներեն)։ Վերցված է 2023-05-31 
  16. (hy-AM) 【MV】希望的リフレイン Short ver. / AKB48[公式], https://www.youtube.com/watch?v=j48VdEIKKHU, վերցված է 2023-05-31 
  17. 17,0 17,1 «AKB48、新曲選抜メンバー32人発表 Wセンターは? - モデルプレス»։ モデルプレス - ライフスタイル・ファッションエンタメニュース (ճապոներեն)։ 2014-09-17։ Վերցված է 2023-05-31 
  18. «Details on AKB48 Groups’ Drama Series “Majisuka Gakuen 4” Revealed!»։ Japanese kawaii idol music culture news | Tokyo Girls Update (անգլերեն)։ 2015-01։ Վերցված է 2023-05-31 
  19. «【オリコン】宮脇咲良、初写真集が部門1位 総合も3位ランクイン»։ ORICON NEWS։ Վերցված է 2023-05-31 
  20. «AKB新曲センター宮脇咲良、インフルでダウン»։ ORICON NEWS։ 2016-10-05։ Վերցված է 2023-05-31 
  21. «ちゃんねる宮脇咲良 - YouTube»։ www.youtube.com։ Վերցված է 2023-05-31 
  22. You-mee Hwang (2021-05-13)։ «[Today’s K-pop] IZ*ONE’s Miyawaki Sakura leaves Japanese team: report»։ The Korea Herald (անգլերեն)։ Վերցված է 2023-05-31 
  23. «HKT48宮脇咲良の卒業ソング「思い出にするにはまだ早すぎる」ショートMVが公開»։ 東スポWEB (ճապոներեն)։ 2021-06-14։ Վերցված է 2023-05-31 
  24. «HKT48 OFFICIAL WEB SITE»։ HKT48 OFFICIAL WEB SITE (ճապոներեն)։ Վերցված է 2023-05-31 
  25. 紀子 竹田 (2021-05-26)։ «宮脇咲良が「ケラスターゼ」ヘアケアシリーズの日本ミューズに»։ WWDJAPAN (ճապոներեն)։ Վերցված է 2023-05-31 
  26. «宮脇咲良が「フラワーノーズ」アジアブランド大使に就任»։ プレスリリース・ニュースリリース配信シェアNo.1|PR TIMES։ 2021-06-21։ Վերցված է 2023-05-31 
  27. «元HKT48宮脇咲良、所属事務所「Vernalossom」とマネジメント契約満了»։ ORICON NEWS։ 2021-11-01։ Վերցված է 2023-05-31 
  28. 기자 윤상근։ «미야와키 사쿠라·김채원 하이브 합류 "쏘스뮤직 걸그룹 데뷔"[전문]»։ n.news.naver.com (կորեերեն)։ Վերցված է 2023-05-31 
  29. «쏘스뮤직 측 “김채원·사쿠라 그룹, 5월 데뷔 목표로 준비중”[공식]»։ n.news.naver.com (կորեերեն)։ Վերցված է 2023-05-31 
  30. «A.M.Entertainment Official Website»։ A.M.Entertainment Official Website։ Վերցված է 2023-05-31 
  31. «[단독]'5월 데뷔' 미야와키 사쿠라, 日 소속사도 옮겼다..솔로 활동»։ n.news.naver.com (կորեերեն)։ Վերցված է 2023-05-31 
  32. «겁도 없꾸라 - YouTube»։ www.youtube.com։ Վերցված է 2023-05-31 
  33. «AKB48 27thシングル 選抜総選挙を2012年6月6日(水)に日本武道館にて開催»։ AKB48 Sousenkyo Official Website։ Արխիվացված է օրիգինալից June 10, 2012-ին։ Վերցված է May 26, 2020 
  34. «AKB48 32nd Single Election Result»։ AKB48 Sousenkyo Official Website։ Արխիվացված է օրիգինալից October 23, 2019-ին։ Վերցված է May 26, 2020 
  35. «「AKB48 37thシングル 選抜総選挙」開票結果はこちら»։ AKB48 Sousenkyo Official Website։ Արխիվացված է օրիգինալից June 14, 2014-ին։ Վերցված է May 26, 2020 
  36. «「AKB48 41thシングル 選抜総選挙」開票結果はこちら»։ AKB48 Sousenkyo Official Website։ Արխիվացված է օրիգինալից February 22, 2020-ին։ Վերցված է May 26, 2020 
  37. «「AKB48 45thシングル 選抜総選挙」開票結果はこちら»։ AKB48 Sousenkyo Official Website։ Արխիվացված է օրիգինալից May 14, 2020-ին։ Վերցված է May 26, 2020 
  38. «「AKB48 49thシングル 選抜総選挙」開票結果はこちら»։ AKB48 Sousenkyo Official Website։ Արխիվացված է օրիգինալից June 6, 2017-ին։ Վերցված է May 26, 2020 
  39. «「AKB48 53rdシングル 選抜総選挙」開票結果はこちら»։ AKB48 Sousenkyo Official Website։ Արխիվացված է օրիգինալից January 9, 2020-ին։ Վերցված է May 26, 2020