Միկոլա Շապովալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միկոլա Շապովալ
Ծնվել էհունիսի 15, 1919(1919-06-15)
ԾննդավայրԲոգաչկա-Պերվայա, Վելիկա Բոգաչկայի շրջան, Ուկրաինա
Վախճանվել էմարտի 22, 1982(1982-03-22) (62 տարեկանում)
Վախճանի վայրԽարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և բանաստեղծ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունՈւժգորոդի ազգային համալսարան
ՊարգևներԿարմիր Աստղի շքանշան

Միկոլա Շապովալ (ուկր.՝ Шаповал Микола Терентійович, հունիսի 15, 1919(1919-06-15), Բոգաչկա-Պերվայա, Վելիկա Բոգաչկայի շրջան, Ուկրաինա - մարտի 22, 1982(1982-03-22), Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի գրող, բանաստեղծ, Կարմիր աստղի շքանշանակիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միկոլա Շապովալը ծնվել է 1919 թվականին Պոլտավայի մարզի Բոգաչկա-Պերվայա գյուղում, բատրակի ընտանիքում։ Եղել է կոբզար Ֆյոդոր Կուշներիկի ուղեկցողը, 1928-1934 թվականներին ապրել է մանկատանը[1]։ Սեմինարիան ավարտելուց հետո սովորել է Վելիկոսորոչինսկի մանկավարժական տեխնիկումում, այնուհետև աշխատել որպես ուսուցիչ։

1938 թվականին աշխատել է Վելիկա Բոգաչկայի շրջանի «Рідний край» թերթում։ 1939 թվականին ընդունվել է Ուկրաինայի կոմունիստական ինստիտուտ, զորակոչվել է Խորհրդային բանակ։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, թղթակցել է Молодь України թերթին։ Պատերազմի ավարտից հետո սովորել է Ուժգորոդի համալսարանում, աշխատել է թերթում։ Վերադարձել է Խարկով, գրել է պատմվածքներ, վեպեր, բանաստեղծություններ մեծահասակների և երեխաների համար[2][3]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծական ժողովածուներ

  • 1948 - «Երրորդ գարունը»,
  • 1950 - «Արշալույսը սարերում»,
  • 1951 - «Հաղթողները»
  • 1955 - «Ճամփաները երգում են»,
  • 1971 - «Ջերմ անձրև»,
  • 1978 - «Պոեզիա»,

Հրատարակված վիպակներ ու պատմվածքներ`

  • 1960 - «Լուռ սեր»,
  • 1963 - «Գարունը սկսվել է սեպտեմբերին»,
  • 1963 - «Գիշերային չվերթը»,
  • 1963 - «Գանձեր որոնելիս»
  • 1972 - «Անհավատալի ճշմարտությոն»,
  • 1966 - «Գնում եմ դեպի մարդիկ», վեպ
  • «Երրորդ, որտե՞ղ ես»,
  • «Վերջին կրակոց».

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ուկրաինական քնար», բանաստեղծություններ, Հայպետհրատ, Երևան, 1954:
  2. «Славна Великобагачанщина - Великі Великобагачанці»։ vb.ucoz.ua։ Վերցված է 2017-05-19 
  3. Administrator։ «ШАПОВАЛ - Лексика - українські енциклопедії та словники»։ leksika.com.ua։ Վերցված է 2017-05-19