Միկա մարզադահլիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միկա մարզադահլիճ
Տեսակմարզասրահ
Ամբողջական անվանում«Միկա» մարզադահլիճ
ՏեղագրությունԵրևան
Երկիր Հայաստան
Հիմնադրված2009
Բացված2009
ՍեփականատերՀՀ Կառավարության ֆինանսների նախարարություն
Տարողություն1200
Քարտեզ
Քարտեզ
 Mika Sports Arena Վիքիպահեստում

«Միկա» մարզադահլիճ, (նաև՝ Պետական եկամուտների կոմիտեի մարզադահլիճ), թիմային մարզաձևերի համար նախատեսված մարզադահլիճ է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում։ Բացվել է 2009 թվականին և տնօրինվում է Հայաստանի Հանրապետության Կառավարության ֆինանսների նախարարության կողմից։ Այն գտնվում է Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան 41 հասցեում՝ Միկա մարզադաշտի հարևանությանը[1]։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միկա մարզահամալիրի կառուցման աշխատանքները սկսվել են 2006 թվականից՝ նախկին «Արաքս» մարզահամալիրի տարածքում։ 2008 թվականին շահագործման է հանձնվել ֆուտբոլի մարզադաշտը, իսկ 2009-ին՝ մարզադահլիճը։ Մինչև 2014 թվականի օգոստոս ամիսը համալիրը պատկանում էր Միկա ֆուտբոլային ակմուբին, սակայն կուտակված պարտքերի հետևանքով, համալիրի սեփականությունն անցավ ՀՀ Կառավարության ֆինանսների նախարարությանը[2]։

Մարզադահլիճը հյուրընկալում է Հայաստանի բասկետբոլի, հանդբոլի, վոլեյբոլի և ֆուտզալի առաջնության խաղերը, ինչպես նաև Համահայկական խաղերի զանազան մրցույթներ։

Այն կարող է տեղավորել 1,550 հանդիսական։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Միկա մարզահամալիր». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 12-ին.
  2. Երևանի «Միկա» մարզահամալիրը ֆինանսների նախարարությանը փոխանցելը նպատակահարմար է