Միխայիլ Սադովսկի
Միխայիլ Սադովսկի | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 24 (դեկտեմբերի 6), 1847 |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 8 (21), 1910 (62 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Պյատնիցկի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Միխայիլ Պրովիչ Սադովսկի (ռուս.՝ Михаил Прович Садовский, նոյեմբերի 24 (դեկտեմբերի 6), 1847, Մոսկվա, Ռուսական կայսրություն - օգոստոսի 8 (21), 1910, Մոսկվա, Ռուսական կայսրություն), ռուսական թատրոնի դերասան[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա հայրը՝ Պրով Սադովսկին, եղել է Փոքր թատրոնի դերասան։
Ամուսնացել է դերասանուհի Օլգա Օսիպովնա Սադովսկու հետ։ 1872 թվականին ընտանիքում ծնվել է դուստրը՝ ապագա դերասանուհի Էլիզավետա Միխայլովնան։ 1874 թվականին ծնվել է որդին՝ ապագա դերասան Պրով Սադովսկի կրտսերը[1]։ 1878 թվականին ծնվել է Միխայիլ Միխայիլովիչ Սադովսկին (ավագ)[2]։ 1869 թվականին Միխայիլ Պրովիչը ելույթ է ունեցել Փոքր թատրոնի բեմում։ Նրա խաղացանկում անմիջապես տեղ են զբաղեցրել Ալեքսանդր Օստրովսկու պիեսները։ 1870 թվականին Միխայիլ Սադովսկին ընդունվել է Փոքր թատրոնի թատերախումբ։
Միխայիլ Սադովսկին հրաշալի մեկնաբանել է դրամատուրգ Օստրովսկուն և խաղացել է նրա պիեսներում ավելի քանի 60 դեր։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերերը թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1867՝ «Խումար ուրիշի խնջույքին» Ալեքսանդր Օստրովսկի
Փոքր թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1869՝ «Մեր մարդիկ են՝ կհարվարվենք» Ալեքսանդր Օստրովսկի, Պոդխալյուզին
- 1869՝ «Ծանր օրեր» Ալեքսանդր Օստրովսկի, Անդրեյ Բրուսկով
- 1869՝ «Ջերմ սիրտ» Ալեքսանդր Օստրովսկի, Վասյա Շուստրի
- 1869՝ «Ուրիշի սահնակը մի նստիր» Ալեքսանդր Օստրովսկի, Բորոդկին
- 1871՝ «ԱՆտառ» Ալեքսանդր Օստրովսկի, Բուլանով
- 1874՝ «Վաստակած հաց» Ալեքսանդր Օստրովսկի, Գրունցով
- 1875՝ «Գայլեր և ոչխարներ» Ալեքսանդր Օստրովսկի, Մուրզավեցկի
- 1876՝ «Ճշմարտությունը լավ է, երջանկությունն՝ ավելի լավ» Ալեքսանդր Օստրովսկի, Մուխոյարով
- 1877՝ «Բելուգինի հարսանիքը» Ալեքսանդր Օստրովսկի և Սոլովյով, Անդրեյ Բելուգին
- 1878՝ «Անօժիտը» Ալեքսանդր Օստրովսկի, Կարանդիշև
- 1879՝ «Սիրտը քար չէ» Ալեքսանդր Օստրովսկի,Կոնստանտին Կարկունով
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Большая советская энциклопедия. Гл. ред. А. М. Прохоров, 3-е изд. Т. 22. Ремень — Сафи. 1975. 628 стр., илл.; 37 л. илл. и карт.
- ↑ Русский драматический театр: Энциклопедия / Под общ. ред. М. И. Андреева, Н. Э. Звенигородской, А. В. Мартыновой и др. — М.: Большая Российская энциклопедия, 2001. — 568 с.: ил. ISBN 5-85270-167-X (С. 400)
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 110)։ |
|