Միխայիլ Շոլոխովի հուշարձան (Վոլժսկի բուլվար)
![]() Միխայիլ Շոլոխովի հուշարձանը Մոսկվայում | |
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 55°42′26″ հս․ լ. 37°44′45″ ավ. ե.HGЯO |
Գտնվում է | ![]() Մոսկվա |
Կառուցվել է | 2001 |
Շինության ձևը | Հուշարձան |
Կառուցել է | քանդակագործներ՝ Վ. Վ. Գլեբով-Վադբոլսկի, Յու. Վ. Դրյոմին |
Ներկա վիճակը | Կանգուն |
Միխայիլ Շոլոխովի հուշարձան (ռուս.՝ Памятник Шолохову), ռուս արձակագիր, հրապարակախոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր, «Խաղաղ Դոն», «Հերկած խոպան» վեպերի հեղինակ Միխայիլ Շոլոխովին նվիրված հուշարձան Մոսկվայում: Բացվել է 2001 թվականին: Գտնվում է Մոսկվայի Վոլգոգրադսկի պողոտայի և Վոլժսկի բուլվարի հատման վայրում:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2001 թվականին Մոսկվայի Վոլգոգրադսկի պողոտայի և Վոլժսկի բուլվարի հատման վայրում տեղադրվել է Միխայիլ Շոլոխովի հուշարձանը: Քանդակագործը Շոլոխովին կերտել է երիտասարդ տարիքում, գրողը հագին ունի կոստյում, վերնաշապիկ և փողկապ, նստած է աստիճանների վրա, ձախ ոտքին գցել է թիկնոցը, ձախ ձեռքը ծնկի վրա է, աջը թեքված է: Հուշարձանը տեղադրվել է շագանակագույն գրանիտե սալիկներով պատված պատվանդանի վրա:
2008 թվականին հուշարձանի կողքին, ավելի ցածր գրանիտե պատվանդանի վրա տեղադրվել է «Պահակախումբ» քանդակային կոմպոզիցիան, որտեղ պատկերված են երկու հեծյալ կազակներ թրերով, ձեռքներին նիզակներ, արշավում են մեկը մյուսի հետևից, հեծյալների գլուխներն ուղղված են դեպի հուշարձանը: Առաջին ձիավորը «Խաղաղ Դոն» վեպի հերոս Գրիգորի Մելեխովն է, երկրորդ ձիավորը՝ կազակի հավաքական կերպար: Մելեխովի քանդակը ստեղծելիս հեղինակները փորձել են այն ստեղծել դերասան Պյոտր Պետրովիչ Գլեբովի նմանությամբ, ով խաղացել է Մելեխովի դերը:
Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Շոլոխովի անվան միջազգային մրցանակի դափնեկիր (2005 թ.), ՌԴ ժողովրդական նկարիչ Վլադիմիր Վլադիմիրովիչ Գլոբով-Վադբոլսկին, Շոլոխովի անվան միջազգային մրցանակի դափնեկիր Յուրի Վլադիմիրովիչ Դրյոմինը:
Տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանի քանդակները պատրաստված են բրոնզից՝ կանգնած գրանիտե պատվանդանի վրա: Հուշարձանի շուրջը տարածքը բարեկարգ է:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Памятники монументального искусства Москвы: справ. изд. / Департамент культурного наследия г. Москвы. — М.: ООО «Милк Эдженси», 2016. - 404 с.: с. 246. ISBN 978-5-9907078-1-8.