Միխայիլ Մարկոսով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Միխայիլ Մարկոսով
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Russia.svg Ռուսաստան և Flag of Armenia.svg Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հունիսի 29, 1985(1985-06-29)[1] (33 տարեկան)
Ծննդավայր Բուդյոննովսկ, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Դինամո (Ստավրոպոլ)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004 Ռուսաստան Ժեմչուժինա (Բուդյոննովսկ) 23 (2)
2006 Ռուսաստան Կավկազտրանսգազ-2005 24 (8)
2007-2009 Ռուսաստան ԲՄԱ (Դոնի Ռոստով) 34 (3)
2008  Ռուսաստան Դինամո (Ստավրոպոլ) 30 (27)
2009 Ռուսաստան Ստավրոպոլ 15 (10)
2010 Ռուսաստան Ռոտոր 26 (2)
2011 Ռուսաստան Դինամո (Ստավրոպոլ) 10 (10)
2011-2013 Ռուսաստան Ուֆա 46 (14)
2013-2015 Ռուսաստան Սիբիր (Նովոսիբիրսկ) 54 (9)
2015 Ռուսաստան Խիմկի 17 (11)
2016 Ռուսաստան Սոլյարիս 11 (4)
2016-2017 Ռուսաստան Դինամո (Սանկտ Պետերբուրգ) 40 (16)
2018— Ռուսաստան Դինամո (Ստավրոպոլ) 0 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 22 փետրվարի, 2018:

Միխայիլ Սերգեյի Մարկոսով (հունիսի 29, 1985(1985-06-29)[1], Բուդյոննովսկ, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս և հայ ֆուտբոլիստ, «Դինամո Ստավրոպոլ» ակումբի հարձակվող:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայիլ Մարկոսովը ծնվել է Բուդյոննովսկում, որտեղ էլ սկսել է զբաղվել ֆուտբոլով: Առաջին մարզիչը եղել է Յուրի Բագրատի Սաֆարյանը: Առաջին պրոֆեսիոնալ ակումբում՝ «Ժեմչուժինայում» (Բուդյոնովսկ), խաղացել է եզրային կիսապաշտպանի դիրքում: 2006 թվականին տեղափոխվել է «Կավկազտրանսգազ-2005», որտեղ սկսել է խաղալ հարձակվողի դիրքում: 2007 թվականին ԲՄԱ (Դոնի Ռոստով) ակումբի կազմում նշել է նորամուտը առաջին դիվիզիոնում: 2008 թվականին վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Դինամո» (Ստավրոպոլ), որտեղ 30 խաղում խփել է 27 գնդակ և դարձել «Հարավ» գոտու լավագույն ռմբարկուն, հարձակվողը և խաղացողը: 2009 թվականին վերադարձել է ԲՄԱ, նույն թվականին խաղացել է «Ստավրոպոլի» կազմում: 2010 թվականին տեղափոխվել է Վոլգոգրադի «Ռոտոր» ակումբ: 2011/2012 մրցաշրջանի առաջին մասը խաղացել է Ստավրոպոլի «Դինամոյում», իսկ երկրորդը՝ «Ուֆայում», որտեղ օգնել է թիմին «Ուրալ-Պովոլժիե» տարածշրջանի երկրորդ դիվիզիոնում զբաղեցնել երկրորդ հորիզոնականը, որը հետագայում թիմին թույլ է տվել անցնել ՖԱԼ: Հաջորդ մրցաշրջանում Մարկոսովը դարձել է «Ուֆայի» լավագույն ռմբարկու: 2013 թվականի հունիսից խաղացել է «Սիբիրում» (Նովոսիբիրսկ)[2]:

Քանի որ Միխայիլ Մարկոսյանն ունի հայկական արմատներ (հայրը հայ է, մայրը՝ ռուս)[3], 2013 թվականին բազմիցս հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, բայց դեռևս չի մասնակցել պաշտոնական հանդիպումների[4][5]:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հարավ» գոտու երկրորդ դիվիզիոնի լավագույն ֆուտբոլիստ - 2008
  • «Հարավ» գոտու երկրորդ դիվիզիոնի լավագույն հարձակվող - 2008
  • «Հարավ» գոտու երկրորդ դիվիզիոնի լավագույն ռմբարկու - 2008
  • «Հարավ» գոտու երկրորդ դիվիզիոնի արծաթե մեդալակիր - 2009
  • «Ուրալ Պովոլժիե» տարածշրջանի երկրորդ դիվիզիոնի արծաթե մեդալակիր - 2011/12 (անցում Ֆուտբոլի ազգային լիգա)
  • «Ուֆայի» լավագույն ռմբարկու 2012/13 մրցաշրջանում

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինը՝ Անաստասիա,
    • Որդին՝ Դավիթ[2]:

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի մայիսի 12-ի դրությամբ
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Ընդհանուր
Մակ. Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռուսաստան «Ժեմչուժինա» (Բուդյոնովսկ) 2004 III 23 2 0 0 23 2
Ռուսաստան «Կավկազտրանսգազ-2005» 2006 III 24 8 1 0 25 8
Ռուսաստան Դոնի Ռոստով 2007 II 23 0 0 0 23 0
Ռուսաստան 2008 III 30 27 1 0 31 27
Ռուսաստան ԲՄԱ (Դոնի Ռոստով) 2009 III 11 3 2 0 13 3
Ռուսաստան Ստավրոպոլ 2009 III 15 10 0 0 15 10
Ռուսաստան Ռոտոր 2010 II 26 2 1 0 27 2
Ռուսաստան Դինամո (Ստավրապոլ) 2011/12 III 10 10 1 0 11 10
Ռուսաստան Ուֆա 2011/12 III 22 5 0 0 22 5
2012/13 II 24 9 0 0 24 9
Ընդհանուր 46 14 0 0 46 14
Ռուսաստան Սիբիր (Նովոսիբիրսկ) 2013/14 II 25 5 1 0 26 5
2014/15 II 29 4 2 3 16 6
Ընդհանուր 54 9 3 3 57 12
Ռուսաստան Խիմկի 2015/16 III 17 11 6 2 23 13
Ռուսաստան Սոլյարիս (Մոսկվա) 2015/16 III 6 2 0 0 6 2
Ընդհանուր կարիերայում 285 98 15 5 300 103

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt — 2000.
  2. 2,0 2,1 «Михаил Маркосов: «Планирую забивать в каждом матче»» (ռուսերեն)։ Официальный сайт ФК «Уфа»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-09-01-ին։ Վերցված է 2013-08-01 
  3. «Михаил Маркосов: «Если меня не пригласят в сборную Армении — я пойму»» (ռուսերեն)։ armsport.am։ Վերցված է 2013-08-01 
  4. «Михаил Маркосов вызван в сборную Армении» (ռուսերեն)։ Официальный сайт ФК «Уфа»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-09-01-ին։ Վերցված է 2013-08-01 
  5. «Маркосов снова не приедет в сборную Армении» (ռուսերեն)։ Газета «Спорт-Экспресс»։ Վերցված է 2013-08-01 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]