Միխայիլ Կոպեյկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Կոպեյկին
Ծնվել էփետրվարի 14, 1905(1905-02-14)
ԾննդավայրՄոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 29, 1983(1983-03-29) (78 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ՌԽՖՍՀ և  ԽՍՀՄ
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
ԱնդամությունԽՍՀՄ նկարիչների միություն

Միխայիլ Կոպեյկին (ռուս.՝ Копейкин Михаил Семёнович, փետրվարի 14, 1905(1905-02-14), Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն - մարտի 29, 1983(1983-03-29), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գեղանկարիչ, գծանկարիչ և մանկավարժ, Լենինգրադի նկարիչների միության անդամ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայիլ Կոպեյկինը ծնվել է 1905 թվականի փետրվարի 14–ին, Մոսկվայի մարզի Կլինսկի գավառի Բորշչովո գյուղում։ 1926–1930 թվականներին սովորել է Մոսկվայի Անատոլի Լունաչարսկու անվան Արվեստի աշխատավորի ֆակուլտետի գեղանկարչության ֆակուլտետում, իսկ 1934–1939 թվականներին սովորել է Գեղարվեստի համառուսական ակադեմիային կից Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում՝ Վարվառա Յակովլևայի, Ալեքսանդր Լյուբիմովի և Իսահակ Բրոդսկու մոտ։ 1939 թվականին ավարտել է ինստիտուտը՝ Իսահակ Բրոդսկու արվեստանոցում՝ որակավորված գեղանկարչի կոչումով։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Մեր կոլտնտեսությունների կանանց և նրանց երեխաների կյանքը»[2] նկարը։

1935 թվականից մասնակցել է ցուցահանդեսների` ցուցադրելով իր աշխատանքները Լենինգրադի կերպարվեստի առաջատար վարպետների աշխատանքների հետ։ 1946 թվականին ընդունվել է Լենինգրադի նկարիչների միություն` դառնալով գեղանկարչության բաժնի անդամ։ Պատերազմից հետո դասավանդել է Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայում (1946–1950 թվականներ) և Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում (1950–1981 թվականներ)։ Նկարել է թեմատիկ և ժանրային կոմպոզիցիաներ, դիմանկարներ և բնանկարներ։ «Աղջիկների դիմանկարը» (1941 թվական), «Վիենայի փողոցներում»[3] (1945 թվական), «ՌԽՖՍՀ վաստակավոր ուսուցչուհու՝ Ա․ Սերկովայի դիմանկարը» (երկուսն էլ՝ 1950 թվական), «Պիոներական ջոկատավար՝ Ռաի Շիբանովայի դիմանկարը» (1951 թվական), «Ի․ Կազինայի դիմանկարը» (1958 թվական) և այլ նկարների հեղինակն է։

Մահացել է 1983 թվականի մարտի 29–ին, Լենինգրադում՝ 79 տարեկան հասակում։

Միխայիլ Կոպեյկինի ստեղծագործությունները պահվում են Ռուսական պետական թանգարանում, Ռուսաստանի և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1980. — с.56.
  2. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.50.
  3. 40 лет Великой победы. Выставка произведений художников — ветеранов Великой Отечественной войны. Каталог. — Л: Художник РСФСР, 1990. — с.10.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — Л: Лениздат, 1951. — с.13.
  • Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — М-Л., Искусство. 1951. С. 18.
  • Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1959. — с.15.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1980. — с.56.
  • 40 лет Великой победы. Выставка произведений художников — ветеранов Великой Отечественной войны. Каталог. — Л: Художник РСФСР, 1990. — с.10.
  • Matthew Cullerne Bown. A Dictionary of Twentieth Century Russian And Soviet Painters. 1900 — 1980s. — London: Izomar Limited, 1998.
  • Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — с.384, 385, 402. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.50.
  • Государственный Русский музей. Живопись. Первая половина XX века. Каталог. К.. СПб, Palace Editions. 2008. С. 50-51.