Միխայիլ Կիրակոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Կիրակոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Միխայիլ Կիրակոսյան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 24, 1985(1985-10-24) (38 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրաստանի ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունլուսանկարիչ
Կայքmikhailkirakosyan.ru

Միխայիլ Մերուժանի Կիրակոսյան (ռուս.՝ Михаил Меружанович Киракосян) ծնվ. 1985 թվականի հոկտեմբերի 24-ին, Թբիլիսի), ծագումով հայ ռուս լուսանկարիչ։ Լուսանկարիչների Եվրոպական ասոցիացիայի անդամ (FEP): Լրագրողների միջազգային ֆեդերացիայի (IFJ) անդամ։ Ռուսաստանի լրագրողների միության անդամ։ Ռուսաստանի լուսանկարիչների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայիլ Կիրակոսյանը ծնվել է 1985 թվականի հոկտեմբերի 24-ին Թբիլիսիում։ 2003թ. ավարտել է Մոսկվայի Չկալովի անվան թիվ 397 դպրոցը։ 2009 թվականին ավարտել է Մոսկվայի պետական շինարարական համալսարանի Արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ֆակուլտետը «Ինժեներ» մասնագիտությամբ։ 2010 թվականին ավարտել է Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտի «համակարգչային գրաֆիկա» կուրսը։

2004-2014 թթ. աշխատել է ճարտարապետության ոլորտում՝ անցնելով նախագծողից մինչև նախագծերի ղեկավարի մասնագտական ուղին։ Ավարտելով Միխայիլ Պանինի և Վլադիմիր Վյատկինի ֆոտոդպրոցների դասընթացները ՝ 2015 թվականից Կիրակոսյանը իրեն ամբողջովին նվիրել է ստեղծագործությանը։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Կիրակոսյանը հիմնել է լուսանկարիչների «Leica Club International» միջազգային ակումբը, որը գործում է մինչ օրս։ 2017 թվականին դարձել է լուսանկարիչների Եվրոպական ասոցիացիայի (FEP)[1] անդամ և սկսել է դասավանդել «ճարտարապետական նկարահանում» հեղինակային դասընթացը Միխայիլ Պանինի ֆոտոդպրոցում։

2018 թվականին Կիրակոսյանի ճարտարապետական լուսանկարահանման ժանրում «Մոնումենտալ երկրաչափություն» նախագծի լուսանկարները ներառվել են Մոսկվայի թանգարանի արխիվային ֆոնդում, իսկ «Մոսկվա Սիթի» լուսանկարը ձեռք է բերվել Leica Camera ընկերության կողմից ապրանքանիշի գովազդի համար[2][3]։

2019 թվականին Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ Կիրակոսյանը ստեղծել է լուսանկարչական «The Fans of Russia World Cup 2018» դիմանկարային նկարահանման ժանրի նախագիծը, որի հիման վրա 2019 թվականին «Blurb» հրատարակչությունում լույս է տեսել հեղինակային համանուն լուսանկարչական գիրքը։ 2020 թվականին ստեղծել է «Մոսկվայի կենդանաբանական այգի։ Մեկուսացում» ֆոտոնախագիծը, որը պատմում է լոկդաունի շրջանում Մոսկվայի կենդանաբանական այգու կենդանիների կյանքի մասին[4][5][6]։

2021 թվականին Միխայիլը պայմանագիր է կնքել LUMAS միջազգային պատկերասրահի ցանցի հետ՝ «Մենք ձեզ նման ենք» դիմանկարային նկարահանման ժանրի նախագծից լուսանկարների ցուցադրության և վաճառքի նպատակով։ Նախագծի հերոսներն են Մոսկվայի կենդանաբանական այգու բնակիչ։ Լուսանկարները ցուցադրվել են աշխարհի 20 խոշոր քաղաքներում[7][8][9]։

Լրագրողների միջազգային ֆեդերացիայի (IFJ) և Ռուսաստանի լրագրողների միության անդամ է։ Ռուսաստանի լուսանկարիչների միության անդամ[10]։

Սոցիալական ֆոտոնախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2017- առ այսօր — «Անմահ գունդ»;
  • 2018 — «The Fans of Russia World Cup 2018»;
  • 2018-առ այսօր — «Մոնումենտալ երկրաչափություն»;
  • 2020 – «Մոսկվայի կենդանաբանական այգի. Մեկուսացում»;
  • 2020-առ այսօր – «Մենք ձեզ նման ենք»[11]։

Արտ-Նախաագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2021-առ այսօր – «Ռեինկարնացիա»[12][13]
  • 2021-առ այսօր –«Love of money».

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2018-2019 – «Օբյեկտիվորեն Մոսկվայի մասին» ամենամյա մոսկովյան ցուցահանդեսի մասնակից;
  • 2019 – LCI ցուցահանդեսի համակարգող և մասնակից «Ստանդարտ» հյուրանոցում;[14]
  • 2019 - «The Fans of Russia World Cup 2018» նախագծի աշխատանքների անհատական ցուցահանդես ՀՀ դեսպանատանը ՌԴ[15]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2018 — «35 Awards» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլի մասնակից;[16]
  • 2021 — «Hasselblad Masters» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլի մասնակից «Վայրի բնություն» անվանակարգում[9][17]։

Ծանցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Mikhail Kirakosyan». Federation of European Professional Photographers.
  2. «Михаил Киракосян: "На фотографию храма Василия Блаженного я потратил примерно год"». Архитектурный совет города Москвы. 2020 թ․ օգոստոսի 17.
  3. «Михаил Киракосян – фотограф нового поколения». Армянский музей Москвы и культуры наций. 2021 թ․ դեկտեմբերի 18.
  4. «Изоляция Московского зоопарка в фотографиях». National Geographic Russia. 2020 թ․ հունիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 22-ին.
  5. «Как фотографу помогли пережить пандемию обитатели Московского зоопарка». Ռոսիյսկայա գազետա. 2020 թ․ հուլիսի 7.
  6. «Признания фотохудожника Михаила Киракосяна: «Мир животных принадлежит терпеливым»». Московский комсомолец. 2021 թ․ մայիսի 12.
  7. «Фотопортреты животных Московского зоопарка будут экспонироваться в международных галереях». ТАСС. 2021 թ․ ապրիլի 28.
  8. «Армянский фотограф сделал уникальный проект в Московском зоопарке». Sputnik. 2021 թ․ հուլիսի 13.
  9. 9,0 9,1 «Фото животных из Московского зоопарка вышли в финал международного конкурса». Ռոսիյսկայա գազետա. 2021 թ․ հոկտեմբերի 8.
  10. «Киракосян Михаил». photounion.ru.
  11. ««Мы похожи на вас»: фотогалерея портретов животных от Михаила Киракосяна». National Geographic Russia. 2020 թ․ սեպտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 22-ին.
  12. ««Реинкарнация» — новый проект фотохудожника Михаила Киракосяна». Собеседник. 2022 թ․ հունվարի 10.
  13. «Бабочки в искусстве: фотопроект «Реинкарнация»». National Geographic Russia. 2022 թ․ հունվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 22-ին.
  14. «Первая фотовыставка международного клуба «Leica club International»». Top Flight. 2019.
  15. «Выставка основателя Leica Club International (LCI) Михаила Киракосяна прошла в арт-клубе Посольства Армении». Еркрамас. 2019 թ․ հունիսի 28.
  16. «Mikhail Kirakosyan». 35 Awards.
  17. «Престижный фотоконкурс Hasselblad объявил финалистов. Среди них – российский фотограф». National Geographic Russia. 2021 թ․ հոկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]