Միխայիլ Կարպով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միխայիլ Կարպով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր մայիսի 11, 1948(1948-05-11)
Վախճանի օր հունիսի 24, 2004(2004-06-24) (56 տարեկան)
Գերեզման Rogozhskoye Cemetery
Թաղված Rogozhskoye Cemetery

Միխայիլ Կարպով (ռուս.՝ Михаи́л Гео́ргиевич Ка́рпов, մայիսի 11, 1948(1948-05-11) - հունիսի 24, 2004(2004-06-24)), ռուս դիվանագետ, 2-րդ կարգի արտակարգ և լիազոր դեսպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1972 թվականից զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ։ Տիրապետել է թամիլերեն և անգլերեն լեզուներին։

  • 1995 թվականից մինչև 1999 թվականը Կարաչիում եղել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս։
  • 2000 թվականի նոյեմբերից մինչև 2002 թվականի օգոստոսը եղել է Ռուսաստանի Դաշնության Ասիայի երրրոդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2002 թվականի հունիսի 19-ից մինչև 2004 թվականի հունիսի 24-ը Շրի Լանկայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1]։
  • 2002 թվականի հուլիսի 2-ից մինչև 2004 թվականի հունիսի 24-ը Մալդիվների Հանրապետությունում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[2]։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ [3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]