Միխայիլ Ավերբախի հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Միխայիլ Ավերբախի հուշարձան
Monument to Averbach.jpg
Միխայիլ Ավերբախի հուշարձանը
Կոորդինատներ 55°45′55″ հս․ լ. 37°39′10″ ավ. ե. / 55.76528° հս․. լ. 37.65278° ավ. ե. / 55.76528; 37.65278Կոորդինատներ: 55°45′55″ հս․ լ. 37°39′10″ ավ. ե. / 55.76528° հս․. լ. 37.65278° ավ. ե. / 55.76528; 37.65278
Գտնվում է Ռուսաստան Ռուսաստան
Մոսկվա
Կառուցվել է 1952
Շինության ձևը Քանդակ
Կառուցել է Սերգեյ Մերկուրով
Ներկա վիճակը Կանգուն

Միխայիլ Ավերբախի հուշարձան (ռուս.՝ Памятник Михаилу Авербаху), հուշարձան Մոսկվայում, որը նվիրված է խորհրդային ակնաբույժ պրոֆեսոր Միխայիլ Ավերբախին, որը հիմնադրել և երկար ժամանակ եղել է Ալեքսեևյան աչքի հիվանդանոցի տնօրենը (այժմ՝ Մոսկվայի Հելմհոլցի անվան աչքի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտ)[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1952 թվականին, Ժողովրդական կոմիսարների խորհրդի որոշման համաձայն, բժշկի հուշարձանը կանգնեցրել են հիվանդանոցի բակում[1][3], իսկ հանդիսավոր բացումը տեղի է ունեցել նույն թվականի հունիսի 29-ին[4][5], արարողությանը ներկա էին կլինիկայի բազմաթիվ աշխատակիցներ[6][7]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եռաստիճան հիմքի վրա տեղադրված վարդագույն ողորկ գրանիտից պատրաստված պատվանդանին տեղադրված է բժշկի կիսանդրին։ Պատվանդանի վրա արված է հետևյալ մակագրությունը. «Ակադեմիկոս Մ. Ի. Ավերբախ, 1879-1944»։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագծի հեղինակների են քանդակագործ Սերգեյ Մերկուրովը և ճարտարապետ Իսիդոր Ֆրանցուզը[5][7][8]։

1960 թվականին արձանը վերցվել է պետության պահպանության տակ և ճանաչվել համամիութենական նշանակության հուշարձան։ 2007 թվականին նրան շնորհվել է մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակ[9][10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]