Միխայիլ Ան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Միխայիլ Ան
Քաղաքացիությունը Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 19, 1952(1952-11-19)[1]
Ծննդավայր Tashkent Region, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ օգոստոսի 11, 1979(1979-08-11) (26 տարեկան)
Մահվան վայր Դնեպրոձերժինսկ, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 178 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան

Միխայիլ Իվանովիչ Ան (ռուս.՝ Михаил Иванович Ан, նոյեմբերի 19, 1952(1952-11-19)[1], Tashkent Region, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 11, 1979(1979-08-11), Դնեպրոձերժինսկ, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), խորհրդային ֆուտբոլիստ, կիսապաշտպան, ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ (1976)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգությամբ կորեացի է[3]։ Ինչպես Անն, այնպես էլ ավագ եղբայրը՝ Դմիտրին, Սվերդլովի անվան կոլտնտեսության մանկական թիմի սան են։ Առաջին մարզիչներն են՝ Ն. Ա. Քիմը և Ա. Ս. Լյանը։ 1968 թվականին ընդունվել է Տաշքենդի՝ Գերման Ստեփանովիչ Տիտովի անվան սպորտային պրոֆիլի գիշերօթիկ դպրոց։ Կարիերայի սկիզբը անցկացրել է Տաշքենդի շրջանի «Պոլիտոտդել» ֆուտբոլային ակումբում, չեմպիոնատի երկրորդ մրցաշրջանից՝ 1971 թվականից, նա սկսել է խաղալ «Պախտակոր»–ում։

Անին անվանել են ուզբեկական ֆուտբոլի նոր սերնդի ամենավառ ներկայացուցիչներից մեկը։ Նրա խաղում նշում էին բարձր շարժունակությունը, լավ խաղարկային մտածողությունը, գործընկերների հետ փոխըմբռնումը, ուժեղ և ճշգրիտ հարվածը[4]։

ԽՍՀՄ չեմպիոնատի բարձրագույն առաջնությունում անցկացրել է 138 հանդիպում, խփել՝ 30 գոլ։ 1974 և 1978 թվականներին ընդգրկվել է ԽՍՀՄ մրցաշրջանի 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում՝ զբաղեցնելով երրորդ տեղը։

Ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում եղել է ԽՍՀՄ ազգային հավաքականի ավագ[5]։ ԽՍՀՄ ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 2 հանդիպում։

27 տարեկան հասակում մահացել է «Պախտակոր» թիմի հետ միասին՝ Դնեպրոձերժինսկու վրա ավիավթարի պատճառով։ Թաղվել Է Տաշքենդի Յ. Մ. Սվերդլովի անվան կոլտնտեսությունում։

Հետմահու՝ 2006 թվականին, պարգևատրվել է «Շուխրատ» մեդալով[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]