Միխալ Դյուրիշ
Քաղաքացիությունը | Սլովակիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 1, 1988[1][2][3] (36 տարեկան) | ||
Ծննդավայր | Ուհերսկե Հրադիշտե[3] | ||
Հասակ | 183 սանտիմետր | ||
Քաշ | 75 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Միխալ Դյուրիշ (սլովակ.՝ Michal Ďuriš, հունիսի 1, 1988[1][2][3], Ուհերսկե Հրադիշտե[3]), սլովակ ֆուտբոլիստ, չեխական «Վիկտորիա» (Պլզեն) ակումբի հարձակվող։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Միխալ Դյուրիշի կարիերայի ընթացքում առաջին պրոֆեսիոնալ ակումբը, որի կազմում նա սկսեց հանդես գալ, դա Բանսկա-Բիստրիցայի «Դուկլա» ակումբն էր։ Հարձակվողի մեկնարկային հանդիպումը «Դուկլա» ակումբում կայացավ 2005 թ. նոյեմբերի 9-ին Սլովակիայի առաջնության ժամանակ, երբ թիմը մրցում էր «Ռուժոմբերոկ» ակումբի հետ։ Այդ խաղի ժամանակ Դյուրիշը 63-րդ րոպեին փոխարինեց Ռադեկ Բուկաչին։ Դուկլայի կազմում Դյուրիշն իր առաջին գոլը հեղինակել է 2007 թ. սեպտեմբերի 2-ին «Պետրժալկա» ակումբի դեմ խաղում։ Դուկլայի կազմում մասնակցել է նաև 2010-2011 թթ. Եվրոպայի լիգայի որակավորման փուլի խաղերում (2 խաղ, 1 գոլ)։ Դուկլայի կազմում Դյուրիշն անցկացրել է 5 մրցաշրջան՝ դառնալով 18 գոլի հեղինակ անցկացրած 114 հանդիպումներում։
2010 թ. օգոստոսին Դյուրիշը տեղափոխվեց չեխական «Վիկտորիա» (Պլզեն) ակումբ։ Վիկտորիայի կազմում նրա մեկնարկային հանդիպումը կայացավ 2010 թ. օգոստոսի 28-ին Չեխիայի առաջնության ժամանակ, երբ թիմը մրցում էր «Չեսկե-Բուդյովիցե» ակումբի հետ։ Վիկտորիայի կազմում Դյուրիշը կարողացավ դառնալ Չեխիայի չեմպիոն և մասնակցեց Չեմպիոնների լիգայի 2011-2012 թվականների մրցաշարին։ Հարձակվողը Չեմպիոնների լիգայի մրցաշարի խմբային փուլում անցկացրեց 6 հանդիպում և կարողացավ դառնալ գոլի հեղինակ 2011 թ. դեկտեմբերի 6-ին Միլանի հետ կայացած մրցավեճում։
Ազգային հավաքականի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]Միխալ Դյուրիշը հանդես է եկել Սլովակիայի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականի կազմում, երբ անց էր կացվում Եվրոպայի առաջնության որակավորման մրցաշարը։ Մինչև 2010 թ. հանդես է եկել Սլովակիայի երիտասարդական հավաքականի կազմում։ Սլովակիայի ազգային հավաքականի կազմում իր մեկնարկային հանդիպումն անցկացրել է 2012 թ. օգոստոսի 15-ին, երբ թիմը ընկերական հանդիպում էր անցկացնում Դանիայի ազգային հավաքականի հետ։ Դյուրիշն այդ հադիպման ժամանակ դուրս եկավ փոխարինման փոխարինելով Վլադիմիր Վայս Կրտսերին։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չեխիայի չեմպիոն - 2010-2011 թթ., 2012-2013 թթ.
- Չեխիայի առաջնության 3-րդ մրցանակակիր - 2011-2012 թթ.
- Չեխիայի սուպերգավաթակիր - 2011 թ.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միխալ Դյուրիշը www.transfermarkt.co.uk կայքում
- Միխալ Դյուրիշը int.soccerway.com կայքում
- Միխալ Դյուրիշը ru.uefa.com կայքում
- Միխալ Դյուրիշը rus.worldfootball.net կայքում
- Միխալ Դյուրիշը www.national-football-teams.com կայքում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխալ Դյուրիշ» հոդվածին։ |
|
- Հունիսի 1 ծնունդներ
- 1988 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ
- Սլովակ ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Վիկտորիա Պլզենի ֆուտբոլիստներ
- Սլովակիայի հավաքականի ֆուտբոլիստներ