Միլլերովոյի գավառագիտական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միլլերովոյի գավառագիտական թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՄիլլերովո
ՎայրՄիլլերովո
Հիմնադրվել է1967
Քարտեզ
Քարտեզ

Միլլերովոյի գավառագիտական թանգարան (ռուս.՝ Миллеровский краеведческий музей), թանգարան ՌԴ Ռոստովի մարզի Միլլերովո քաղաքում։

Թանգարանի հասցեն` Ռուսաստան, Ռոստովի մարզ, քաղաք Միլլերովո, Կոմունալնի նրբանցք, 4Բ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թվականին Միլլերովոյի շրջանի ժողովրդական պատգամավորների ժողովի որոշմամբ ստեղծվել է մարտական փառքի թանգարան, որը հետագայում վերանվանվել է գավառագիտական։ 1993 թվականին թանգարանի նոր ցուցադրությունների համար հատկացվել է 300 մ² մակերեսով շենք։ Ներկայումս թանգարանում կա հինգ ցուցասրահ[1]։

Թանգարանի հավաքածուում կան մեծ թվով եզակի ցուցանմուշներ, որոնք պատմում են քաղաքի կյանքի ու զարգացման պատմության, տարբեր դարաշրջանների բնակիչների կենցաղի մասին[2][3]։ 2013 թվականին թանգարանի ֆոնդը լրացվել է պահպանման 2400 միավորով[4]։

Թանգարանում պարբերաբար անցկացվում են տարբեր թեմատիկ ցուցահանդեսներ, որոնք նվիրված են Ռոստովի մարզի բնակիչների և նրանց հայրենակիցների տարբեր տարիների ստեղծագործություններին, հայտնի նկարիչների աշխատանքներին, հիշարժան տարեթվերին, Հայրենական մեծ պատերազմին և այլ իրադարձություններին[5][6][7][8][9][10]։ Թանգարանը մասնակցում է «Թանգարանային գիշեր» ամենամյա միջոցառմանը[11][12][13]։

Նոր ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի սեպտեմբերից Միլլերովոյի գավառագիտական թանգարանում գործում է նոր ցուցադրություն, որի բացումը համընկել է շրջանի 50-ամյակին։ Այստեղ հավաքված են այն կարմիր դրոշները, որոնցով պարգևատրվել են արդյունաբերական ձեռնարկությունները հաջողությունների համար, շնորհակալական նամակները, պիոներական, կոմերիտական կազմակերպությունների ատրիբուտները և բազմաթիվ հին լուսանկարներ, որոնց վրա պատկերված են Միլլերովոյի շրջանի սոցիալիստական աշխատանքի հերոսները, անվանի այլ մարդիկ։ Թանգարանի տնօրեն Գ. Լյուբչենկոն դիմել է ավագ սերնդի ներկայացուցիչներին` խնդրելով հնարավորության դեպքում ճանաչել լուսանկարներում պատկերված անհայտ մարդկանց։ Ցուցադրությունը բաց է մշտապես[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Международный день музея
  2. Миллеровский краеведческий музей
  3. «Реестр музеев Ростовской области». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 16-ին.
  4. «Приказ Минкультуры России от 04.09.2013 № 1291 «О передаче в безвозмездное пользование музейных предметов, входящих в состав государственной части Музейного фонда Российской Федерации и находящихся в федеральной собственности, муниципальному бюджетному учреждению „Миллеровский краеведческий музей" (Ростовская область)»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 16-ին.
  5. В Миллеровском краеведческом музее работают две выставки
  6. В Миллеровском краеведческом музее открыта выставка «Дон.
  7. Творчество наших земляков(չաշխատող հղում)
  8. «Свой путь прошли достойно». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 16-ին.
  9. В Миллеровском краеведческом музее работают две выставки(չաշխատող հղում)
  10. Миллеровский краеведческий музей новую экспозицию приурочил к 50-летию района
  11. Ночь в Миллеровском музее(չաշխատող հղում)
  12. Ночь в Миллеровском краеведческом музее(չաշխատող հղում)
  13. «Ночь в музее» прошла в Миллерово(չաշխատող հղում)
  14. «Миллеровский краеведческий музей новую экспозицию приурочил к 50-летию района». Վերցված է 2017 Ապրիլ 5-ին.