Միլանկովիչի ցիկլներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միլանկովիչի ցիկլի ժամանակի ընթացքում բաղկացուցիչ ազդեցությունների դիագրամը

Միլանկովիչի ցիկլներ, հազարավոր տարիների ընթացքում Երկրի շարժումների տատանումների կոլեկտիվ ազդեցությունը կլիմայի վրա։ Հասկացությունն իր անունը ստացել է ի պատիվ սերբ երկրաֆիզիկոս և աստղագետ Միլուտին Միլանկովիչի։ 1920-ական թվականներին նա առաջադրել է մի վարկած, ըստ որի էքսցենտրիցիայի տատանումները, երկրի առանցքի թեքումը և ուղեծրի պրեցեսիան հանգեցնում են Երկրին հասնող արևի ճառագայթների ցիկլային տատանումներին և որ այդ ուղեծրային ստիմուլացիան ուժեղ ազդեցություն ունեցավ Երկրի կլիմայական մոդելի վրա։

Նմանատիպ աստղագիտական վարկածներ 19-րդ դարում առաջադրել էին Ջոզեֆ Ադհեմարը, Ջեյմս Քրոլը և ուրիշներ, բայց դժվար էր դա հաստատել, քանի որ գոյություն չունեին ստույգ փաստեր, և պարզ չէր, թե որ ցիկլներն էին կարևոր։

Այժմ Երկրի վրա գոյություն ունեցող այն նյութերը, որոնք անփոփոխ են մնացել հազարամյակների ընթացքում (սառույցի, ժայռերի և խոր օվկիանոսների շնորհիվ), ուսումնասիրվում են՝ պարզաբանելու Երկրի կլիմայի պատմությունը։ Չնայած դրանք համապատասխանում են Միլանկովիչի վարկածին, դեռևս գոյություն ունեն դիտարկումներ, որոնք չեն հիմնավորվում վարկածով։

Երկրի շարժումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրի պտույտներն՝ իր առանցքի և Արեգակի շուրջ, զարգանում են ժամանակի ընթացքում՝ արեգակնային համակարգի այլ մարմինների հետ գրավիտացիոն փոխազդեցությունների շնորհիվ։ Տատանումները բարդ են, բայց մի քանի ցիկլներ գերիշխող են[1]։

Երկրի ուղեծիրը տատանվում է գրեթե շրջանաձևի և թեթևակի էլիպսաձևի միջև։ Երբ ուղեծիրն ավելի ձգված է, տարվա տարբեր ժամանակահատվածներին Երկրի և Արեգակի հեռավորության ու արևային ճառագայթման վրա ավելի շատ տատանումներ են տեղի ունենում։ Ավելացնենք, որ Երկրի մակերեսային շրջադարձը (նրա շեղումը) թեթևակիորեն փոխվում է։ Ավելի մեծ թեքումը հանգեցնում է ծայրահեղ եղանակային պայմանների։ Վերջապես, Երկրի առանցքի նկատմամբ ֆիքսված աստղերի ուղղությունը փոխվում է, երբ Երկրի էլիպտիկական ուղեծիրը պտտվում է Արեգակի շուրջը։ Համակցված ազդեցությունն այն է, որ Արեգակին մոտեցումը տեղի է ունենում աստղագիտական տարբեր եղանակների։ Միլանկովիչն ուսումնասիրել է Երկրի այս շարժումների փոփոխությունները, որոնք փոխում են Երկրին հասնող արեգակնային ճառագայթների չափը և տեղը։ Սա հայտնի է որպես արեգակնային ուժ (ճառագայթային ուժի օրինակ)։ Միլանկովիչը ընդգծել էր 65 ° հյուսիսում տեղի ունեցած փոփոխությունները `այդ լայնության վրա մեծ հողատարածքի շնորհիվ։ Հողային զանգվածներն ավելի շուտ են փոփոխում ջերմաստիճանը քան օվկիանոսները՝ մակերեսային և խորքային ջրի խառնուրդների ու հողի՝ ջրի նկատմամբ ավելի ցածր ջերմային հզորություն ունենալու պատճառով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Girkin, Amy Negich (2005). A Computational Study on the Evolution of the Dynamics of the Obliquity of the Earth (Master of Science thesis). Miami University. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.