Միգել դե Սերվանտեսի հուշարձան (Մոսկվա)
Միգել դե Սերվանտեսի հուշարձան (Մոսկվա) | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | 1981 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Levoberezhny District? |
Monument to Miguel de Cervantes, Moscow Վիքիպահեստում |
Միգել դե Սերվանտեսի հուշարձան (ռուս.՝ Памятник Мигелю де Сервантесу), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը տեղադրվել է Լենինգրադյան մայրուղում՝ Բարեկամության զբոսայգում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս քանդակը գրող Միգել դե Սերվանտեսի հուշարձանի ճշգրիտ պատճենն է, որը 19-րդ դարում տեղադրվել է Մադրիդում։ 1980 թվականին Իսպանիայում Խորհրդային Միության դեսպան Յուրի Դուբինինը համաձայնության է եկել այդ երկրի կառավարության հետ մշակութային ուշադրության նշաններ փոխանակելու հարցում, և ԽՍՀՄ-ում պատրաստել են և նվիրել Ալեքսանդր Պուշկինի հուշարձանը (քանդակագործ՝ Օլեգ Կոմով)։ Այդպես Մադրիդում հայտնվեց Պուշկինի հուշարձանը, իսկ Մոսկվայում՝ Սերվանտեսի հուշարձանը[1]։
Սերվանտեսի հուշարձանի հեղինակը և քանդակագործը Անտոնիո Սոլան է, բայց քանի որ հուշարձանը գտնվում է պատվանդանի վրա, իսկ նրա շուրջ տարածքն էլ ձևավորված է, ապա համարվում է, որ դա նաև ճարտարապետներ Իգոր Վոսկրեսենսկու և Յուրի Կալմիկովի ստեղծագործությունն է[1]։
Այսօր հուշարձանը
[խմբագրել | խմբագրել կոդը]2000 թվականից սկսած վանդալները բազմիցս կոտրել են արձանի սուսերը։ Մի քանի անգամ սուսերը վերականգնել են, բայց, ըստ երևույթին, այն հուսալիորեն ամրացնել չի հաջողվում, ուստի ամեն անգամ վանդալները կոտրում են հայտնի գրողի սուսերը։ Այն այժմ էլ առանց սուսերի է, քանի որ վաղուց դադարել են վերականգնելուց[1]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սերվանտեսի հուշարձանի բնօրինակը Մադրիդում (1835 թվական)
-
Սերվանտեսի հուշարձանը Մոսկվայում (1980 թվական)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Памятник Сервантесу в Москве». Памятники всего мира. Վերցված է 2014 թ․ հուլիսի 2-ին.