Մի՛ շնչիր (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մի՛ շնչիր
անգլ.՝ Don't Breathe
Երկիր ԱՄՆ
Ժանրսարսափ ֆիլմ[1], թրիլեր և քրեական ֆիլմ
Թվականմարտի 12, 2016[2], սեպտեմբերի 8, 2016[3][2], օգոստոսի 26, 2016[2] և օգոստոսի 25, 2016[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՖեդե Ալվարես[1]
ՊրոդյուսերՍեմ Ռեյմի, Ռոբ Թափերթ և Ֆեդե Ալվարես
Սցենարի հեղինակՖեդե Ալվարես
ԴերակատարներՋեյն Լևի, Դիլան Մինեթ, Դենիել Ձովատտո, Սթիվեն Լենգ և Jane May Graves?
ՕպերատորPedro Luque?
ԵրաժշտությունՌոկե Բանյոս
ՄոնտաժEric L. Beason?
Պատմվածքի վայրԴետրոյթ[5]
Տևողություն98 րոպե
Բյուջե9 900 000 $
Շահույթ152 718 657 $[6]
ՀաջորդDon't Breathe 2?
Պաշտոնական կայքէջ

«Մի՛ շնչիր» (անգլ.՝ Don't Breathe), ամերիկյան սարսափ ֆիլմ, նկարահանված ռեժիսոր Ֆեդերիկո Ալվարեսի կողմից։ Ֆիլմում գլխավոր դերերը մարմնավորել են Ջեյն Լևին, Դիլան Միննեթը և Սթիվեն Լենգը։ Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում տեղի է ունեցել 2016 թվականի մարտի 12-ին South by Southwest փառատոնի շրջանակներում, իսկ կինոթատրոններում այն էկրաններ է բարձրացել օգոստոսի 26-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք երիտասարդ հանցավոր ընկերներ որոշում են գնալ Դետրոյթ, որի փողոցներից մեկում ապրում էր ընդամենը մի ծերուկ, ով մասնակցել է Իրաքի պատերազմին և կորցրել տեսողությունը։ Թվում է թե երիտասարդ արկածախնդիր ընկերները կարող են առանց որևէ ջանք գործադրելու հեշտությամբ թալանել ծերուկի գանձերը, որոնք, ըստ ընկերներից մեկի, անցում են 200.000 դոլարի սահմանը։ Գիշերը, երբ արդեն ծերունին քնել էր, նրանք անցնում են գործի, առաջին հերթին, իմանալով, որ նա շուն ունի, փորձում են ճանապարհից հեռացնել նրան։ Շանը քնեցնելուց հետո արդեն տուն մտնելու փորձեր են անում, սակայն ծերուկը խելացիորեն փակել էր բոլոր դռները և պատուհանները, նրանց մնում է միայն մտնել փոքրիկ պատուհանով, որով և աղջիկը մտնում է ներս։ Այնուհետև վերցնելով ապահովագրական սարքի հեռակառավարման վահանակը բացում է դուռը իր ընկերների համար։ Մտնելով ներս նրանք անցնում են գործի։ Փնտրելով սեյվը, որտեղ և գտնվում էր ծերունու հավաքած փողերը, ընկերներից մեկը մտնում է նաև նրա սենյակը, որտեղ նրան ավելի խորը քնեցնելու համար, օգտագործում է հատուկ գազային նյութ։

Սենյակից դուրս գալուց հետո, նրանք տեսնում են մի հնամաշ եղած դուռ, որը ամուր փակված էր կողպեքով։ Ընկերներից մեկը, գրպանից հանելով զենքը, կրակում է դռան կողպեքի վրա, որով և կարողանում է բացել դուռը։ Սակայն կրակոցից վախեցած ընկերներից մեկը լքում է նրանց և փախչելու փորձ կատարում։ Թվում է թե ամեն ինչ շատ լավ է դասավորվում հանցագործ խմբի անդամների համար, սակայն անսպասելիորեն հայտնվում է կույր ծերունին և փորձում պարզել նրանց իր տունը մտնելու պատճառը։ Ընկերներից մեկը վախենալով պահանջում է, որ ծերունին ոչ մի քայլ առաջ չգա, սակայն նրա պահանջները ապարդյուն անցան, քանի որ ծերունին լինելով զինվորական, հեշտությամբ վերցնում է նրանց իր ձեռքի զենքը և ստիպում նրան ասել, թե բացի իրանից տանը կան մարդիկ, թե ոչ։ Լսելով բացասական պատասխան, ծերունին սպանում է նրան և այնուհետև գնում փակելու բոլոր հնարավոր դուրս գալու ելքերը։

Ընկերներից մեկը վախեցած մտնում է ծերունու զգեստապահարան, որտեղ որոշ ժամանակ անց գալիս է ծերունին, և պատի հետևից բացում է սեյվը, որպեսզի ստուգի թե արդյոք տեղում է փողը։ Համոզվելով իր գանձերի անվտանգության մասին, նա գնում է սպանված տղայի դիակը թաքցնելու։ Զգեստապահարանում թաքնված աղջիկը տեսնում է սեյվի անվտանգության կոդը և մտապահում այդ։ Ընկերներից երրորդը, ով լսել էր կրակոցի ձայնը, շտապում է վերադառնալ իր ընկերների մոտ։ Մտնելով տուն նա հեռախոսի միջոցով սկսում է գրել իր ընկերներին և իմանում, թե կոնկրետ որտեղ են գտնվում նրանք։ Գալով հյուրասենյակ նա տեսնում է թե ինչպես է իր ընկերներից մեկի դիակը ծերունին տանում դեպի թաքստոց։ Այնուհետև կարողանում է գտնել իր ընկերուհուն։

Երբ նրանք հանդիպում են, ընկերուհին ասում է, որ տեսել է սեյվի տեղը և գիտի նաև անվտանգության կոդը։ Ընկերը ստուգում է, որ ծերունին մոտակայքում չէ, և նոր նրանք անցնում են սեյվը բացելու գործին։ Բացելով սեյվը նրանք ապշում են այնտեղի գանձերը տեսնելով և փորձում շուտափույթ վերցնել գումարը ու հեռանալ այդ դժոխքային տնից։ Սակայն ամեն ինչ այդքան էլ հեշտ չէր, ինչպես և թվում էր։ Նրանք որոշում են նկուղով դուրս գալ տնից, ուստի բացելով այն հնամաշ դուռը և իջնելով ներքև նրանք սարսափում են, երբ տեսնում են կապկպված մի աղջկա։ Այդ աղջիկը փորձում է ամեն կերպ նրանցից օգնություն խնդրել, և դուրս գալ այդ տնից։ Ընկերները մեկ ընդհանուր հայտատարի գալով օգնում են աղջկան, և նրանք երեքով փորձում են փախչել այդտեղից։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրախոսություն