Մթություն (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մթություն
անգլ.՝ 6 Miranda Drive
Երկիր ԱՄՆ
Ժանրսարսափ ֆիլմ
Թեմագերբնական
Թվական2016
Լեզուանգլերեն
ՌեժիսորԳրեգ ՄաքԼին
ՊրոդյուսերՋեյսոն Բլամ
Սցենարի հեղինակԳրեգ ՄաքԼին[1]
ԴերակատարներՔևին Բեյքոն, Ռադա Միթչել, Լյուսի Ֆրայ, Դեյվիդ Մազոուզ[1], Ջենիֆեր Մորիսոն[1], Մինգ-Նա Վեն[1], Մեթ Ուոլշ[1], Tara Lynne Barr?[1], Փոլ Ռայզեր[1] և Jamie Bernadette?
ԵրաժշտությունՋոննի Կլայմեկ
ՄոնտաժԹիմ Ալվերսոն
Պատմվածքի վայրԱրիզոնա
Նկարահանման վայրԼոս Անջելես
ԿինոընկերությունBlumhouse Productions
Տևողություն92 րոպե
Բյուջե4 000 000 $
Շահույթ10 900 000 $

«Մթություն» (անգլ.՝ The Darkness), ռեժիսոր Գրեգ Մայքլի ամերիկյան սարսափ ֆիլմ։ Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի մայիսի 13-ին[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ կիրճում հանգստանալուց հետո ընտանիքը վերադառնում է տուն, սակայն իրենց հետ բերելով ինչ-որ գերբնական ուժ։ Այդ ուժը իրեն սպասեցնել չի տալիս՝ իրենց փոքր զավակ Մայքը, որը հիվանդ է աուտիզմով, ամբողջ օրը շփվում է իր անտեսանելի ընկերոջ հետ, իսկ շուտով տանը սկսում են տեղի ունենալ տարօրինակ և վախենալու իրադարձություններ, անհասկանալի ձայների և տհաճ հոտերի ուղեկցությամբ։ Պարզվում է Մայքը տուն է բերել մութ աշխարհի հետ կապված հզոր ուժ։ Հոգիները` ժամանած հանդերձյալ աշխարհից, չէին պատրաստվում հեռանալ իրենց հավանած վայրից և իրենցից ազատվելը չափազանց դժվար է լինելու։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Քևին Բեյքոն Պիտեր Թեյլոր Պիտեր Թեյլոր
Ռադհա Միտչել Բրոնի Թեյլոր Բրոնի Թեյլոր
Դավիդ Մազոուզ Մայքլ «Մայքի» Թեյլոր Մայքլ «Մայքի» Թեյլոր
Լյուսի Ֆրայ Ստեֆանի «Ստեֆ» Թեյլոր Ստեֆանի «Ստեֆ» Թեյլոր
Մեթ Վոլշ Գերի Քարթեր Գերի Քարթեր
Ջենիֆեր Մորիսոն Ջոյ Քարթեր Ջոյ Քարթեր
Մինգ-Նա Վեն Վենդի Վենդի
Փարքեր Մաք Էնդրյու Քարթեր Էնդրյու Քարթեր
Թրաին Լոնգ-Սմիթ Սեմի Լևին Սեմի Լևին
Փոլ Ռեիզեր Սայմոն Ռիչարդս Սայմոն Ռիչարդս
Իլզա Ռոսարիո Պոնքո Գլորիա Օրտեգա Գլորիա Օրտեգա
Տարա Լին Բար Քետ Քետ
Ջուդիթ ՄքՔոննել Թրիշ Թրիշ
Քրիսթա Մերի Յու Տաշա Տաշա
Ալմա Մարտինեզ Թերեզա Մորալես Թերեզա Մորալես
Ա. Ջ. Թաննեն Հ. Քուինլան Հ. Քուինլան

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի փետրվարի 24-ին ֆիլմի դերերում հաստատվեցին Բեյքոնը և Միտչելը[3]։ Ապրիլի 11-ին ֆիլմի դերասանական կազմին միացավ Դավիդ Մազոուզը[4]։ Մայիսի 6-ին նախագծին միացավ Մինգ-Նա Վենը[5]։ Մայիսի 7-ին Լյուսի Ֆրայը ընտրվեց Ստեֆանի դերում[6]։ Մայիսի 9-ին Մեթ Վոլշին հաստատեցին Գերի Քարթերի դերում[7], իսկ նույն ամսվա 14-ին Ջենիֆեր Մորիսոնը ընտրվեց Ջոյ Քարթերի դերում[8]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական նկարահանումները սկսվեցին 2014 թվականի ապրիլին Լոս Անջելեսում[9] և ավարտվեցին նույն թվականի մայիսին։ Ամբողջ ֆիլմը նկարահանվել է Arri Alexa Plus 4: 3 տեսախցիկով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Clark Collis (2016 թ․ փետրվարի 11). «The Darkness trailer: Kevin Bacon has a creepy kid in horror movie». EW.com (անգլերեն). Entertainment Weekly. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  3. Borys Kit (2014 թ․ փետրվարի 25). «Kevin Bacon to Star in Blumhouse Horror Thriller '6 Miranda Drive' (Exclusive)» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  4. «Jack Kilmer Joins Juno Temple In 'Len & Co.'; David Mazouz Cast In '6 Miranda Drive'». Deadline.com (անգլերեն). 2014 թ․ ապրիլի 11. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  5. Jen Yamato (2014 թ․ մայիսի 6). «Ming-Na Wen Joins Blumhouse-Universal Thriller '6 Miranda Drive'». Deadline.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  6. Jen Yamato (2014 թ․ մայիսի 7). «'6 Miranda Drive' Adds 'Vampire Academy's Lucy Fry & Trian Long-Smith». Deadline.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  7. «Matt Walsh Joins '6 Miranda Drive'; Frank Langella Cast In 'The Driftless Area'». Deadline.com (անգլերեն). 2014 թ․ մայիսի 9. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  8. Borys Kit (2014 թ․ մայիսի 14). «'Once Upon a Time' Star Jennifer Morrison Joins Kevin Bacon in Blumhouse Supernatural Thriller» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  9. Maria Lewis (2014 թ․ մայիսի 11). «Lady is a vamp: Vampire Academy star Lucy Fry joins Kevin Bacon and Radha Mitchell to star in Greg McLean's Hollywood horror film 6 Miranda Drive». Mail Online (անգլերեն). Daily Mail Australia. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.