Մըսյե (տիտղոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մըսյե կամ մսյո[1] (ֆր.՝ monsieur, messieurs՝ լատին․՝ mon senior-ից), ֆրանսիայի թագավորական տան ներկայացուցչի տիտղոս Հին ռեժիմի շրջանում։ «Մըսյե» տիտղոսը տրվել է Ֆրանսիայի թագավորի հարազատ եղբորը։ Տիտղոսը հայտնի է XVI դարից։ Առաջին անգամ այս տիտղոսին արժանացել է Օռլեանի դուքս Շառլը՝ Ֆրանսիայի ապագա թագավոր Կառլ IX-ը։

Ազնվազարմ արքայազնը իր կյանքի ընթացքում կարող էր զրկվել այդ տիտղոսից։ Այսպես, Օռլեանի դքսուհի Գաստոն իր կյանքի ընթացքում 1610-1643 թվականներին կրել է այդ տիտղոսը, իսկ հետագայում, երբ գահ է բարձրացել Լյուդովիկոս XIV-ը, Գաստոնին սկսել են կոչել Մեծն մըսյե, իսկ նրա զարմիկը՝ Լյուդովիկոս XIV-ի եղբայր Ֆիլիպ Անժուացին (ապագա Ֆիլիպ Օռլեանցին) կրել է Կրտսեր մըսյե տիտղոսը։ 1660 թվականին՝ Գաստոնի մահից հետո, Ֆիլիպը սկսեց կոչվել պարզապես մըսյե և կրեց այս տիտղոսը մինչև իր մահը։

Ավելի քան յոթանասուն տարի, 1701- 1774 թվականներին Ֆրանսիայի թագավորական տան ներկայացուցիչներիը այս տիտղոսը չեն կրել, քանի որ Լյուդվիկոս XV-ը եղել է Լուի Դոֆին Ֆրանսիացու որդու և Լյուդվիկոս XVI-ի թոռան՝ դուքս Լյուդովիկ Բուրգունդացու որդիներից կրտսերը և այդ ընթացքում գահակալող եղբայր չի ունեցել։ Լյուդվիկոս XV-ի որդին՝ Դոֆին Լյուդվիկոսը, մահացել է իր հոր կյանքի ընթացքում և ունեցել է շատ շուտ մահացած եղբայր՝ դուքս Ֆիլիպ Անժուացին (1730—1733): Միայն Լյուդվիկոս XVI-ի գահակալությունից հետո նրա եղբայր կոմս Լուի Ստանիսլաս Պրովանսացին ստացել է «մըսյե» տիտղոսը։ Լյուդովիկոս XIV-ի մահապատժից և Լյուդովիկոս XVII-ի մահից հետո Պրովանսի կոմսը հռչակվել է Լյուդվիկոս XVIII, իսկ նրա եղբայր Կոմս Շառլ Դ'Արտուան դարձավ մըսյե։

Տիտղոսը պաշտոնապես վերականգնվել է 1814 թվականին Բուրբոնների վերակազմավորման ժամանակ՝ ի պատիվ Կոմս Դ' Արտուայի, ով 1824 թվականին դարձավ թագավոր։ Շառլ X-ը վերջինն էր, ով պաշտոնապես կրեց այդ տիտղոսը։

Արքայազններ, ովքեր կրել են «Մըսյե» տիտղոսը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մըսյե» բառը օգտագործվում է նաև որպես տղամարդուն ուղղված քաղաքավարի դիմելաձև Ֆրանսիայում և մի շարք այլ երկրներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]