Մերի Ուոլքոթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերի Ուոլքոթ
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 5, 1675(1675-07-05)
ԾննդավայրՍեյլեմ, Մասաչուսեթսյան ծոցի գավառ, Տասներեք գաղութներ
Մահացել է1719
ՔաղաքացիությունԱՄՆ
 Mary Walcott Harwood Վիքիպահեստում
Ուոլքոթը Սալեմի վհուկների դատավարության ժամանակ

Մերի Ուոլքոթ (անգլ.՝ Mary Walcott, հուլիսի 5, 1675(1675-07-05), Սեյլեմ, Մասաչուսեթսյան ծոցի գավառ, Տասներեք գաղութներ - 1719), 1692-1693 թվականներին Սալեմի վհուկների դատավարության ժամանակ հրավիրված վկա, եղել է «տանջանքի ենթարկված» աղջիկներից։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1675 թվականի հուլիսի 5-ին, Կապիտան Ջոնաթան Ուոլքոթի (1639–1699) և նրա կնոջ՝ Մերսի Սիբլիի (1644-1683) դուստրն է, երկուսն էլ Սալեմից են եղել, 1692 թվականին՝ դատավարության մեկնարկի ժամանակ եղել է 17 տարեկան։ Նրա հորաքույրը Մերին՝ Սեմյուել Սիբլիի կինը (1657-1708), եղել է առաջին անձը, որն առաջին անգամ ցուցադրել է Տիտուբային և նրա ամուսնուն՝ Ջոն Ինդիանին ինչպես պատրաստել «վհուկների թխվածք», դրանով շներին կերակրելու համար, այդ ամենն արվել է նրա համար, որպեսզի նա և իր ընկերները հստակ իմանան, թե ով է տանջել նրանց։ Ջոզեֆ Ֆելթը «The Annals of Salem» (1849 թվականի հրատարակություն) գրքի, երկրորդ հատորի 476 էջում՝ [քաղաքային արձանագրություններից]՝

1692 թվականի մարտի 11՝ «Սեմյուել Սիբլիի կին Մերին հեռացվում է տեղի եկեղեցու հետ շփումից՝ Ջոնին (Տիտուբայի ամուսնուն) տված խորհուրդների համար, ըստ որոնց նրանք պետք է կատարեին վերոնշյալ փորձարկումները, իսկ շփումը կվերականգնվի՝ անմեղության ապացուցումից հետո»

Ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1696 թվականի ապրիլի 28-ին ամուսնացել է Այզեք Ֆեյրերի հետ, որը Մասաչուսեթսի Ուոբորն քաղաքում ծնված Ջոն Ֆեյրերի որդին է։ Նրանք ունեցել են մի քանի երեխաներ և տեղափոխվել են Մասաչուսեթսի Թաունսենդ քաղաք։ Երկրորդ անգամ ամուսնացել է 1701 թվականին Դեվիդ Հարվուդի հետ Մասաչուսեթսի Սատոն քաղաքում։ Նրանք ունեցել են 9 երեխա՝

  1. Մերի Հարվուդ (1702-1753)
  2. Էմմա Հարվուդ (ծնվել է 1705 թվականին) (ամուսին՝ Էբենզեր Մաքինթայր, 23 մայիսի, 1728)
  3. Հաննա Հարվուդ (ծնվել է թվականին) (ամուսին Էբենզեր Թուիս, 1752)
  4. Դեյվիդ Հարվուդ (ծնվել է 1708 թվականին, Սալեմ, Էսեքս, Մասաչուսեթս, մահացել է՝ 22 օգոստոսի, 1781, Սատոն, Ուորքեսթեր, Մասաչուսեթս (կին՝ Մարգարետ Քոքս, մարտի 13, 1730/31, Սալեմ, Էսեքս, մասաչուսեթս))
  5. Էլիզաբեթ Հարվուդ (1711-173) (Ամուսին՝ Բենջամին Մոուլթոն, հոկտեմբեր, 1734)
  6. Էզրա Հարվուդ (ծնվել է 1715 թվականին)
  7. Էլիս Հարվուդ (ծնվել է 1720 թվականին, Սալեմ, Մասաչուսեթս) (ամուսին՝ Ջոնաթան Նոուրս կրտսեր, 12 օգոստոսի, 1743)
  8. Աբսալոմ Հարվուդ (ծնվել է 1723 թվականին) (կին՝ Աննա Բոյս, 23 սեպտեմբերի, 1748)
  9. Սոլոմոն Հարվուս (ծնվել է 1725 թվականին) (կին՝ Էբիգեյլ Ֆելփս, 20 դեկտեմբերի, 1748 և Սառա Թեյլոր 4 դեկտեմբերի, 1752)

Ուշ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1729 թվականին տեղափոխվել են Սատոն և թողել են իրենց երեխաներից մի քանիսին Սալեմ քաղաքում ապրելու։ Դեյվիդը մասնագիտությամբ ջուլհակ է եղել և մահացել է 1744 թվականին։ Մերի Ուոլքոթը հավանաբար մահացել է 1752 թվականին[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. U.S. and International Marriage Records, 1560-1900
    Record Name: Mary Wolcott
    Gender: Female
    Birth Place: MA
    Birth Year: 1675
    Spouse Name: David Harwood
    Marriage Year: 1701
    Number Pages: 1

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]