Մերի Բլաթուեյթ
Մերի Բլաթուեյթ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 1, 1879 |
Ծննդավայր | Worthing, Արևմտյան Սասեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | հունիսի 25, 1961 (82 տարեկան) |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | սուֆրաժիստ և կանանց իրավունքների պաշտպան |
Ծնողներ | հայր՝ Linley Blathwayt?, մայր՝ Էմիլի Բլեթուայթ |
Mary Blathwayt Վիքիպահեստում |
Մերի Բլաթուեյթ (անգլ.՝ Mary Blathwayt, փետրվարի 1, 1879, Worthing, Արևմտյան Սասեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունիսի 25, 1961), բրիտանացի ֆեմինիստ, սուֆրաժիստ և սոցիալական բարեփոխումների հեղինակ։ Նա ապրում էր Սոմերսեթի Eagle House-ում։ Տունը հայտնի էր նաև որպես սուֆրաժիստների հանգրվան, քանի որ այստեղ էին գտնվում բողոքարարների 60 հուշատնկիները, որոնք ավերվեցին են 1960 թվականին։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարի Բլեթուայթը ծնվել է 1879 թվականի փետրվարի 1-ին, Վորթինգում[1], հայրը՝ գնդապետ Լինլի Բլեթուայթ, ով ծառայում էր Հնդկաստանում[2] իսկ մայրը՝ Էմիլի Բլեթուայթ[1], ով նաև նրա զարմուհին էր[3]։
Թոշակի անցնելով՝ զինվորական Բլեթուայթն ընտանիքի հետ Հնդկաստանից տեղափոխվում է Բաթիսթոնի արվարձաններում գտնվող Eagle House առանձնատուն[4]։
Նրա ավագ եղբայր Ուիլյամը վերապատրաստվել է որպես էլեկտրատեխնիկ, իսկ մինչ Առաջին Աշխարհամարտին Անգլիա վերադառնալը՝ անգլերեն լեզու էր դասավանդում Գերմանիայում։ Մարիամը հաճախում էր ավագ դպրոց[4]։
Քարոզարշավ կանանց ընտրական իրավունքի համար
[խմբագրել | խմբագրել կոդը]Բլեթուայթը մոր հետ հաճախ էր ներկա գտնվում սուֆրաժիստների հավաքույթներին[4]։ 1906 թվականի հուլիսին, Բլեթուայթը երեք շիլինգ նվիրաբերեց Կանանց հասարակական և քաղաքական միությանը (WSPU)[2]։ Հավաքներից մեկի ժամանակ Մարին հանդիպեց Էննի Քեննին և համաձայնեց օգնել Քեննիին, Էլսի Հովուեյին, Կլարա Կոդին և Մերի Ֆիլիպսին՝ հավաքույթների համար տրամադրելով առանձնատան տարածքը։ Կանանց իրավունքների պաշտպանման գործում Բլեթուայթն ուներ ընտանիքի լիարժեք աջակցությունը[5]։ Բլեթուայթի նշանավոր ընկերների դերն առանցքային եղավ նրա գործունեության մեջ[2]։
Այնուամենայնիվ, երբ Վերա Ուենտվորթն ու Էլսի Հովեյը հարձակվեցին վարչապետի վրա, մեծ ազդեցություն կրեց նաև նրա ընտանիքը։ Նրա մայրը՝ Էմիլին, դադարեցրեց միության անդամակցությունը, իսկ հայրը՝ Լինլին, բողոքի նամակներ գրեց Քրիստաբել Պանկհուրստին, Հովեյին և Ուենթվորթին։ Պանկհուրստին հայտնեցին, որ Հովեյը և Ուենտվորթը չեն կարող կրկին այցելել իրենց տուն։ Վենթվորթը նրանց երկար պատասխան տվեց ՝ ափսոսանք հայտնելով իրենց արձագանքի համար, բայց նշելով, որ «եթե պարոն Ասվիտը շարունակի իր գործունեությունը, նրանք նորից կհետապնդեն նրան»[6]։
Մահ և ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]WSPU- ից իր կենսաթոշակի անցնելուց հետո, Բլեթուայթն իր ընտանիքի հետ հանգիստ կյանքով ապրեց Eagle House-ում մինչև իր մահը՝ 1961 թվականի հունիսի 25-ին[4]։ Eagle House-ում տնկված վաթսուն ծառերը հանվել էին՝ տան տեսքը ձևափոխելու նպատակով։ Ոչնչացված հուշատնկիները փոխարինվեցին նորերով[7]։
Բլեթուայթի օրագիրը բացահայտում է, որ նա հավանաբար սիրավեպ է ունեցել Քրիստաբել Պանկհուրստի հետ նախքան նրա հարաբերությունները Էնի Քեննի հետ։ Բլեթույթը խանդում էր Քեննիին և տեսարաններ սարքում Eagle House-ում[8]։ 1961 թվականին, Տեղական կառավարման մարմինը շրջանցեց առարկությունները և թույլ տվեց, որ այգիները ձևափոխվեն։ Առանձնատունը պահպանվել է, բայց դրա պարունակությունը աճուրդի է հանվել, և այն իր մեջ ներառում էր Բոիդիցեայի կրծքանշանը, որը Էնի Քեննին տվել է Մարի Բլեթուայթին։ Այգին ավելի մեծ ուշադրության արժանացավ, քան տունը, քանի որ այնտեղ էին գտնվում սուֆրաժիստների տնկած ծառերը[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Archives, The National. «The Discovery Service». discovery.nationalarchives.gov.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 Simkin, John (1997 թ․ սեպտեմբեր). «Mary Blathwayt». Spartacus Educational (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ Archives, The National. «The Discovery Service». discovery.nationalarchives.gov.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Hannam, June (2004). Mary Blathwayt. Oxford University Press. doi:10.1093/ref:odnb/50066.
- ↑ «tea room | Search Results | Woman and her Sphere» (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Vera Wentworth». Spartacus Educational (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Trees honour Bath's suffragettes». BBC News (բրիտանական անգլերեն). 2011 թ․ մարտի 9. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ Thorpe, Vanessa; Marsh, Alec (2000 թ․ հունիսի 11). «Diary reveals lesbian love trysts of suffragette leaders». The Observer (բրիտանական անգլերեն). ISSN 0029-7712. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ Cynthia Imogen Hammond (2017 թ․ հուլիսի 5). "Architects, Angels, Activists and the City of Bath, 1765?965 ": Engaging with Women's Spatial Interventions in Buildings and Landscape. Taylor & Francis. էջեր 198–. ISBN 978-1-351-57612-3.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Read Mary Blathwayt's diaries at the National Archives.
- View an (out of copyright) picture of Mary Blathwayt, Emily Blathwayt and Annie Kenney at Pankhurst Pond in 1910.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի Բլաթուեյթ» հոդվածին։ |
|