Մերի Ակրամի
| Մերի Ակրամի | |
|---|---|
| Ծնվել է | նոյեմբերի 21, 1970 (55 տարեկան) |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Փեշավարի համալսարան |
| Մասնագիտություն | կանանց իրավունքների պաշտպան |
| Զբաղեցրած պաշտոններ | տնօրեն և տնօրեն |
| Պարգևներ և մրցանակներ | |
Մերի Ակրամի (պարս.՝ ماری اکرمی, նոյեմբերի 21, 1970)[3], Աֆղանստանի կանանց հմտությունների զարգացման կենտրոնի տնօրեն[4]։ Նա ներկայացրել է Աֆղանստանի քաղաքացիական հասարակությունը 2001 թվականի Բոննի համաժողովում[5]։ 2003 թվականին Աֆղանստանի Քաբուլ քաղաքում Աֆղանստանի կանանց հմտությունների զարգացման կենտրոնը բացեց կանանց առաջին ապաստարանը[5][6]։ Ապաստարանը տրամադրել է իրավաբանական խորհրդատվություն, գրագիտության դասեր, հոգեբանական խորհրդատվություն և հիմնական հմտությունների ուսուցում այն կանանց, ովքեր դրա կարիքն ունեն[4]։ Ակրամին շուրջօրյա հերթապահում էր ապաստարանում, նրա ղեկավարությամբ որոշ կանայք հրապարակայնորեն դատապարտել են իրենց բռնարարներին և դատական հայցեր ներկայացրել նրանց դեմ, ինչը նախկինում գրեթե անհնար էր[7]։ Նա իր աշխատանքի համար սպառնալիքների է բախվել[4]։
2007 թվականին արժանացել է Արիության համար Կանանց միջազգային մրցանակի[4] և ճանաչվել Է BBC 100 Women 2016-ի ցուցակում՝ որպես տարվա ամենաոգեշնչող և ազդեցիկ կանանցից մեկը[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ BBC 100 Women 2016: Who is on the list? (բրիտ․ անգլ.) — 2016.
- ↑ http://n-peace.net/n-peace-awards-alumni/alumni-2018/mary-akrami/
- 1 2 «BBC 100 Women 2016: Who is on the list?». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 21-ին.
- 1 2 3 4 «Honorees». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 10-ին.
- 1 2 «What's an American lawyer doing in Afghanistan? - CSMonitor.com». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 10-ին.
- ↑ Afghan Women Slowly Gaining Protection Արխիվացված 2018-01-27 Wayback Machine, NYTimes, Retrieved 14 July 2016
- ↑ AWIU » 2007 WOC – Mary Akrami Արխիվացված 2014-12-13 Wayback Machine Արխիվացված {{{2}}}.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի Ակրամի» հոդվածին։ |