Մերաբ Կվիրիկաշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մերաբ Կվիրիկաշվիլի
Merab Kvirikashvili 2011.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ`արական
Ամբողջական անուն`վրաց.՝ მერაბ კვირიკაშვილი
Մականուն(ներ)`Meko
Ազգություն`վրացի
Մասնագիտացում`ռեգբի խաղացող
Երկիր`Flag of Georgia.svg Վրաստան
Ծննդյան ամսաթիվ`դեկտեմբերի 27, 1983(1983-12-27) (35 տարեկան)
Ծննդավայր`Թբիլիսի, ԽՍՀՄ

Մերաբ "Մեկո" Կվիրիկաշվիլին (վրաց.՝ მერაბ კვირიკაშვილი, դեկտեմբերի 27, 1983(1983-12-27), Թբիլիսի, ԽՍՀՄ), վրացի ռեգբի խաղացող։ Նա իր կարիերան սկսել է որպես scrum half , բայց այժմ խաղում է որպես fly half և երբեմն էլ full back ու հանդիսանում է Վրաստանի ռեգբի ազգային երիտասարդական հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու: Նա ներկայացրել է Վրաստանի ռեգբիի լիգայի թիմը և Վրաստանի ազգային ռեգբի սեվենս թիմը:

Տնային կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կվիրիկաշվիլին ծնվել է 1983 թվականի դեկտեմբերի 27-ին, Թբիլիսիում, Վրացական ԽՍՀ-ում ։ Նա մեկնել է Վրաստանից 2006 թվականին Պրո Դ2-ի Պո թիմում խաղալու և այդ ժամանակվանից խաղացել է Ֆեդերալ 1- ի երեք ֆրանսիական այլ ակումբներում` Մասսի, Ֆիջեկ և վերջապես Սեն-Ժունիեն, որին նա միացել է 2011 թվականի աշխարհի Գավաթի առաջնությունից հետո ու մինչև այժմ էլ խաղում է:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կվիրիկաշվիլին կատարել է իր դեբյուտը 2003 թ.-ին Պորտուգալիայի դեմ խաղում, երբ դեռահաս էր, և ընդգրկվել է Վրաստանի պատմության մեջ առաջին հավաքականում, որը մասնակցել է աշխարհի առաջնությանը, սակայն նա  բոլոր չորս խաղերին եղել է պահեստային:

Նրան չի հաջողվել հաստատվել վրացական հավաքականի կազմում առաջիկա մի քանի տարիներին, սակայն 2007 թվականին նա տեղափոխվել է scrum half դիրք և դարձել հավաքականի անդամ ու  մնում է հավաքականի մշտական անդամ մինչ օրս:

Նա կարևոր խաղացող էր Վրաստանի հավաքականի համար 2007 թ.-ի Ռեգբիի աշխարհի գավաթի խաղարկությունում, որտեղ նա մասնակցել է բոլոր չորս խաղերին և լավ տպավորություն է թողել Իռլանդիայի դեմ խաղում, որտեղ Վրաստանը պարտվել է 14–10 հաշվով և դարձել է աշխարհի գավաթի` Վրաստանի պատմության մեջ առաջին հաղթական հանդիպման լավագույն խաղացող Նամիբիայի դեմ խաղում[1]։

2011 թվականի աշխարհի առաջնությունում նա չի կարողացել վերականգնել իր 2007 թվականի աշխարհի առաջնության մարզավիճակը: Հատկապես Անգլիայի դեմ խաղում Վրաստանը լավ էր խաղում, բայց Կվիրիկաշվիլին ձախողել է հինգ տուգանային հարված, որ Վրաստանին կարող էին բավականին մեծ խաղային առավելություն տալ այս խաղում[2]։ Նա լավ է հանդես եկել հաջորդ` Ռումինիայի դեմ խաղում` վաստակելով 17 միավոր, բայց դուրս է մնացել հիմնական կազմից վերջին` Արգենտինայի դեմ խաղում:

Կվիրիկաշվիլին վերադարձել է մեկնարկային կազմ 2012 թվականին և մասնակցել է Վրաստանի մեկնարկային կազմում այդ տարվա բոլոր խաղերին ու շատ ավելի լավ հանդես գալով, նա դարձել է ռեկորդակիր` Վրաստանի ամենաշատ միավորներ վաստակած մարզիկը մեկ մրցաշրջանում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Georgia 30–0 Namibia»։ rwc.2007.irb.com։ 26 September 2007 (չաշխատող հղում)
  2. «Merab Kvirikashvili nightmare kicking»։ youtube.com։ 8 May 2012