Մետրո հոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մետրո հոլ
Տեսակերկնաքեր և քաղաքապետարան
Երկիր Կանադա
ՏեղագրությունՏորոնտո
Ճարտարապետական ոճպոստմոդեռն ճարտարապետություն
Բարձրություն128 մետր
Հարկեր27
ՍեփականատերՏորոնտոյի քաղաքային իշխանություն
Հիմնադրված է1992
Քարտեզ
Քարտեզ

Մետրո հոլ (անգլ.՝ Metro Hall), 27 հարկանի պոստմոդեռն ոճի գրասենյակային աշտարակ Կանադայի Տորոնտո քաղաքի Վելինգթոն և Ջոն փողոցների անկյունում։ Շենքը նայում է դեպի Պեկո հրապարակ։ Մետրո կենտրոն համալիրի երեք աշտարակի մաս կազմող շենքի կառուցումը, նախատեսված Տորոնտոյի քաղաքապետարանի և նրա աշխատակիցների համար, ավարտվել է 1992 թվականին։ Տորոնտոյի նոր քաղաքապետարանը 1998 թվականի քաղաքային միավորումից հետո շենքը շարունակում է օգտագործել այլ հնարավորություններով հանդերձ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1954 թվականին Մետրոյի ստեղծման արդյունքում նրա ղեկավարներն ու աշխատակիցները ցրված էին Տորոնտոյի շուրջ մեկ տասնյակից ավելի շենքերում։ Երբ 1964 թվականին Տորոնտոյի նոր քաղաքապետարանը բացվեց, նրա երկվորյակ աշտարակներից մեկը նախատեսված էր Տորոնտոյի Մետրո գրասենյակների համար, մյուսը` Տորոնտոյի քաղաքապետարանի։ Ի վերջո, այս տարածքը անհամապատասխան էր, և կոմիտեի կառույցները և խորհրդատուների գրասենյակները տեղափոխեցին Բեյ փողոցի 390 հասցե՝ քաղաքապետարանի դիմաց։

Բացառապես մետրոյի նոր սրահի օգտագործման համար երկու առաջարկ առանձնացվեց[1]։ Կանադայի ազգային երկաթուղին առաջարկեց SkyDome-ին հարակից շենքը (այժմ՝ Ռոջերս կենտրոն)։ Հաղթող ճանաչված Marathon Realty-ի առաջարկը Ռոյ Թոմսոն սրահին նայող երեք աշտարակների խումբ էր։ Այն կառուցվել է նախկին արդյունաբերական տարածքում գտնվող կենտրոնի արևմտյան մասում, որտեղ միաժամանակ մի քանի կարևոր զարգացումներ տեղի ունեցան։

Զանգվածային կառույցի արժեքը կազմում էր մոտ 211 միլիոն դոլար[2]։ Նորթ Յորքի քաղաքապետ Մել Լասթմանը խստորեն քննադատել է Մետրոյի խորհրդի՝ շենքը կենտրոնում տեղակայելու որոշումը` պատճառաբանելով, որ ավելի անաչառ և էժան կլիներ գլխավոր շենքերը կառուցել արվարձաններում։ Ծրագրի կողմնակիցները պնդում էին, որ շենքը վարձավճարի խնայողության շնորհիվ գումար կտնտեսի (1987 թվականին գնահատվել է տարեկան 7 միլիոն դոլար)[3]։

Նոր Հոլ կառուցելու համաձայնագիրը ստորագրվել է 1988 թվականին, շենքի կառուցումն ավարտվել է 1992 թվականին։ Այն կապվել է PATH ստորգետնյա անցուղի համակարգի հետ, որը ձգվում է ստորգետնյա անցուղի համակարգը տանել դեպի արևմուտք։ Մետրոյի աշխատակիցները տեղավորվեցին միայն հիմնական շենքի երկու փոքրիկ կառույցներում, որը Marathon ընկերությունը վարձակալությամբ հանձնել էր մասնավոր ընկերություններին։ Շենքերի միջև գտնվող Պեկո մեծ հանրային հրապարակը կառուցվեց Մետրո հոլի նախագծի շրջանակներում։ Այն նախկինում հայտնի էր որպես Մետրո հրապարակ, սակայն 2011 թվականի ապրիլին Տորոնտոյի քաղաքային խորհուրդը միաձայն կողմ քվեարկեց հանրային տարածքը վերանվանելու քաղաքացիական առաջնորդ Դեյվիդ Պեկոյի անունով[4][5]։ Հիմնական շինության ստորին մակարդակը ներառում է այլ հարմարություններ, ինչպիսիք են համայնքային կենտրոնը և գրադարանը։

1998 թվականին Մետրոյի կառավարական մակարդակը միաձուլվեց քաղաքային իշխանությունների հետ, և որոշվեց, որ նոր քաղաքապետարանը կտեղավորվի Տորոնտոյի խորհրդանշական քաղաքապետարանի շենքում։ Մետրո հոլը, այնուամենայնիվ, ժամանակավորապես օգտագործվում էր, մինչդեռ քաղաքապետարանում տեղավորվույմ էին մեծ թվով ավագանիներ։ Խորհրդի դատարկ պալատը 1999 թվականին այն ժամանակ քաղաքապետ Ժակ Լեյթոնի հրամանով ժամանակավոր օգտագործվել է որպես անօթևանների ապաստարան, իսկ 2007 թվականին դարձել է 3-1-1 զանգերի կենտրոն։

Մետրո հոլի վաճառքի մասին խոսակցություններ են եղել, սակայն այն շարունակում է օգտագործվել բազմաթիվ քաղաքային աշխատողների համար։ 2001 թվականին քաղաքապետարանը հայտեր է ընդունել[6], սակայն ամենաբարձր ստացվող գումարը կազմել է 125 միլիոն դոլար, ինչն ավելի ցածր է, քան կառույցի արժեքը։ Մետրո հոլն օգտագործվել է նաև նկարահանումների համար՝ որպես ՄԱԿ-ի գրասենյակ, Global Community գլխամաս, օգտագործվել է նաև շատ հեռուստաշոուների համար, այդ թվում՝ էպիզոդներ 1-800-Missing-ի համար։ 2010 թվականին նկարահանված Saw 3D ֆիլմի տեսարանը, որը ներառում էր հանրային ծուղակը, նկարահանվել է Պեկո հրապարակում։

2006 թվականի հուլիսից շենքը պաշտպանվում է Օնտարիոյի ժառանգության ակտի IV մասի հիման վրա։ Brisbin Brook Beynon Architects-ը հիշատակված է որպես շենքի ճարտարապետ[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Byers, Jim (1987 թ․ ապրիլի 21). «2 sites expected to make short list for Metro Hall». Toronto Star.
  2. Byers, Jim (1988 թ․ ապրիլի 20). «Council to study $211 million Metro Hall proposal». Toronto Star.
  3. Byers, Jim (1987 թ․ մայիսի 29). «Councillors divided on designs for Metro Hall». Toronto Star.
  4. Moloney, Paul (2011 թ․ ապրիլի 12). «Metro Square renamed Pecaut Square to honour late city builder». Toronto Star. Վերցված է 2011 թ․ ապրիլի 12-ին.
  5. Knelman, Martin (2011 թ․ ապրիլի 7). «City renames Metro Square to honour David Pecaut». Toronto Star. Վերցված է 2011 թ․ ապրիլի 7-ին.
  6. «City Council meeting of October 1, 2 and 3, 2001». Council Highlights. City of Toronto. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 10-ին.
  7. «Heritage Property Detail -Address:55 JOHN ST». City of Toronto. September 2006. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.