Մեչնիկովի նրբանցք (Տագանրոգ)
Մեչնիկովի նրբանցք ռուս.՝ Мечниковский переулок | |
---|---|
Տագանրոգի ծովային սարքաշինության քոլեջի շենքը | |
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Տագանրոգ |
Երկարություն | 600 մետր |
Սկիզբ | Ալեքսանդրի փողոց |
Ավարտ | Հունական փողոց |
Նախկին անվանում | Բոլշոյ Բիրժևոյ նրբանցք |
Փոստային ինդեքս | 347900 |
Մեչնիկովի նրբանցք (ռուս.՝ Мечниковский переулок), նրբանցք ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի կենտրոնական պատմական մասում։ Անվանված է մեծանուն կենսաբան Իլյա Մեչնիկովի պատվին։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեչնիկովի նրբանցքը գտնվում է Ալեքսանդրի և Հունական փողոցների միջև[1]։ Երկարությունը 600 մետր է[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկինում այս նրբանցքը կոչվել է Բոլշոյ Բիրժևոյ նրբանցք։ Նրբանցքն ակտիվորեն կառուցապատվել է` սկսած XIX դարի առաջին կեսից։ Տները պատկանել են վաճառական և քաղքենիական խավի մարդկանց։ Տնատերերի մեջ շատ էին հույները։ Մինչև օրս պահպանվել է մի քանի պատմական առանձնատուն, որոնց առաջին սեփականատերերի անունները հայտնի չեն։ Կարմիր աղյուսից կառուցված վեց պատուհան ունեցող մեկհարկանի թիվ 13 տունը 1880-ական թվականներից պատկանել է առևտրական, հունահպատակ Խառլամպի Եգորովիչ Բարբատիին։ Հարևան հողակտորները շինություններով պատկանել են առևտրական Դեպալդոյի ասպնջականոցին և կայսրուհի Մարիայի բարեգործական կազմակերպությանը[2]։
Հետագա տարիներին Մեչնիկովի նրբանցքն անվանվել է ի պատիվ ականավոր կենսաբան Իլյա Մեչնիկովի[1]։
Փողոցում գտնվում են
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հին ամրոց» ռեստորան` Մեչնիկովի նրբ., 2
- «Ռոտ-Ֆրոնտ» կինոթատրոն (1997)` Մեչնիկովի նրբանցքի և Պետրոսի փողոցի անկյուն[3]
- Տագանրոգի ծովային սարքաշինության քոլեջ` Մեչնիկովի նրբ., 5[4]
- Թիվ 10 միջնակարգ դպրոց` Մեչնիկովի նրբանցքի և Ֆրունզեի փողոցի անկյուն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Рыбалкин А.А. Мечниковский пер. // Энциклопедия Таганрога. — Таганрог: Антон, 1998. — 354 с.
- ↑ «Описание Мечниковский переулок в Таганроге». Վերցված է 2017 Ապրիլ 4-ին.(չաշխատող հղում)
- ↑ Киричек М.С. Кинотеатры советского периода // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 389.
- ↑ Киричек М.С. Морского приборостроения колледж // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 503.