Մենք Ջեքի հետ
Մենք Ջեքի հետ ռուս.՝ Мы с Джеком | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ռեժիսոր | Վլադիմիր Սամսոնով |
Սցենարիստ | Վիտալի Զլոտնիկով |
Բեմադրող նկարիչ | Ռոզալիա Զելմա |
Երաժշտություն | Եվգենի Կրիլատով |
Օպերատոր | Բորիս Կոտով |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 10 րոպե |
Թվական | 1973 |
Մենք Ջեքի հետ (ռուս.՝ Мы с Джеком), խորհրդային նկարված մուլտֆիլմ[1], որի ռեժիսորը Վլադիմիր Սամսոնովն է։ Սցենարի հեղինակը Վիտալի Զլոտնիկովն է[2]` տղայի և նրա հավատարիմ շան` Ջեքի մասին պատմող «Ես և Ջեքը» (1968) գրքի հիման վրա։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Կար-չկար, Սերյոժա անունով մի փոքրիկ տղա կար։ Մի անգամ ձմռանը մայրը նրա համար գիրք է կարդում հերոսների մասին։ Եվ նա որոշում է ինքն էլ հերոս դառնալ և սխրանք գործել։ Նա միանգամից հասկանում է, որ իր հայրենի քաղաքում չի կարող սխրանք գործել, և դրա համար նա պետք է գնա Հյուսիսային բևեռ։ Իհարկե, նա հասկանում էր, որ միայնակ իր համար հեշտ չի լինի հասնել Հյուսիսային բևեռ և որոշում է իր հետ վերցնել Ջեքին. նրանք միշտ լավ էին հասկանում միմյանց։ Ջեքը մեծ շիկակարմիր շուն էր, որը ապրում էր տղայի և նրա ընտանիքի երկհարկանի տան բակում գտնվող փայտե տնակի մեջ։ Սերգեյը հավաքում է ուսապարկ, դնում է այն սահնակի վրա և ուղևրովում դեպի կայարան։ Ջեքը հետևում է նրան։ Ճանապարհին տղան զրուցում է հարևան աղջկա հետ, երեք նրբերշիկով հյուրասիրում է կատուներին, սառած գետի վրայով սահնակով սահում է։ Այնտեղ Ջեքը հասնում է նրան, և նրանք երկուսով տեսնում են, թե ինչպես է մի փոքրիկ աղջիկ սահնակից ընկնում սառույցի վրա, որը կոտրվում է, և աղջիկ ընկնում է գետն ու սկսում խեղդվել։ Սերյոժան ու Ջեքը վազում են նրա մոտ։ Ջեքն առաջինն է հասնում, ցատկում է ջրի մեջ, ատամներով բռնում աղջկա օձիքից և սկսում է հրել նրան դեպի ափ։ Սերյոժան ընկնում է սառույցի վրա և սկսում աղջկան ջրից քաշել, և ջրից դուրս եկած Ջեքն սկսում է օգնել նրան։ Միասին նրան դուրս են հանում աղջկան, այնուհետև մեծահասակները գալիս ու հավաքվում են աղջկա շուրջը։ Վրա հասած ոստիկանն սկսում է հարցաքննել բոլորին։ Իսկ Սերյոժան և Ջեքը վազում են դեպի կայարան, որտեղ հեռվից տեսնում են հեռացող գնացքը։ Տղան հառաչում է. «Է՜հ, Ջեք։ Հիմա մենք երբեք սխրանք չենք գործի»։ Եվ նրանք վերադառնում են տուն։ Շուտով նրանց է մոտենում ոստիկանը և մի թուղթ է կարդում. «Բոլորիդ տեղեկացնում եմ. Հինգ ու կես տարեկան Սերյոժա Բորոդինը 2 տարեկան շուն Ջեքը իսկական սխրանք են գործել։ Վտանգելով իրենց կյանքը` նրանք աղջնակին հանել են սառցե ջրից։ Սրա համար նրանք պարգևատրվում են «Խեղդվող մարդուն փրկելու համար» մեդալով։ Ոստիկանը Սերյոժային մեդալ է հանձնում, իսկ Ջեքին, «Շների ուրախությունը» մեկուկես կգ երշիկ և ոսկոր։
Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռեժիսոր` Վլադիմիր Սամսոնով
- Սցենարի հեղինակ` Վիտալի Զլոտնիկով
- Բեմադրող նկարիչ` Ռոզալիա Զելմա
- Օպերատոր` Բորիս Կոտով
- Կոմպոզիտորներ` Վլադիմիր Կրիվցով, Եվգենի Կռիլատով
- Հնչյունային օպերատոր` Վլադիմիր Կուտուզով
- Նկարիչ մուլտիպլիկատորներ` Էլվիրա Մասլովա, Գալինա Բարինովա, Գենադի Սոկոլսկի, Լեոնիդ Նոսիրև, Ալեքսանդր Դավիդով, Ռենատա Միրենկովա, Նատալյա Բոգոմոլովա
- Նկարիչներ` Դմիտրի Անպիլով, Սոֆյա Միտրոֆանովա
- Օգնականներ` Ադա Նիկոլսկայա, Նատալյա Օռլովա, Մայա Պոպովա
- Մոնտաժող` Ելենա Տերտիչնայա
- Խմբագիր` Նատալյա Աբրամովա
- Տնօրեն` Լյուբով Բուտիրինա
- Դերերը հնչյունավորել են`
- Վասիլի Լիվանով` շնիկ Ջեք
- Լյուդմիլա Գնիլովա` Սերյոժա
- Օլգա Գրոմովա` աղջնակ
- Բորիս Նովիկով` ոստիկան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Piotruś i Reks
- ↑ Piotruś i Reks biblionetka.pl
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Злотников В. Мы с Джеком. — М.: Всесоюзное бюро пропаганды киноискусства, 1976. — 16 с. — (Фильм-сказка). — 300 000 экз.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Մենք Ջեքի հետ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Մենք Ջեքի հետ» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Մենք Ջեքի հետ» մուլտֆիլմը Արխիվացված 2016-11-05 Wayback Machine
|