Մենչունայի ջրվեժ, ջրվեժ Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Արդվին նահանգիԱրհավի բնակավայրի մոտ։ Ջրվեժը Հյուսիսարևելյան Թուրքիայի տեսարժան վայրերից մեկն է։ Ջրվեժի շուրջը ձևավորվել է «Մենչունայի ջրվեժ հնագիտական գյուղը»։ Ջրվեժը ձևավորվում է Արիլիի լեռներից հոսող փոքր գետերի միախառնումից։ Ջրվեժի բացարձակ բարձրությունը շուրջ 700 մետր է։ Ջրվեժի ստորին հատվածում ձևավորվել է շուրջ 200 քառակուսի մետր մակերես ունեցող լճակ։ Հոսելով ավելի ներքև՝ գետը ձևավորում է երկրորդ ջրվեժը[1]։
Մենսունայի ջրվեժ կարելի է հասնել Չիֆթեքեմեր կամուրջն անցնելուց հետո, որը տանում է դեպի գյուղական ճանապարհ։ Գետի կողքով անցնող գյուղական ճանապարհը մի քանի հարյուր մետր անց թեքվում է դեպի ձախ և հեռանում գետից։ Ջրվեժին կարելի է հասնել նաև ուղիղ ճանապարհով, այսինքն չթեքվելով դեպի ձախ և գնալով գյուղական ճանապարհով։ Ճանապարհից ձախ թեքվելով և մեքենայով 20 քսան րոպեի ճանապարհ անցնելուց հետո, ճանապարհը հասնում է կտրուկ բարձունքի։ Ջրվեժին կարելի է հասնել ևս 20 րոպե բարձունքը բարձրանալուց հետո։