Մենաշնորհային ռենտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մենաշնորհային ռենտա, կապիտալիստական հողային ռենտայի ձև, ստացվում է որոշ արտադրատեսակներ իրենց արժեքից բարձր՝ մենաշնորհային գնով իրացնելիս։ Գյուղատնտեսության մեջ մենաշնորհային ռենտա առաջանում է այնպիսի հողակտորներում, ուր մշակվում են հազվագյուտ կուլտուրաներ (խաղողի, թեյի, ծխախոտի հատուկ սորտեր և այլն), արդյունահանող արդյունաբերության մեջ՝ հազվագյուտ մետաղներ հայթայթելիս և վաճառելիս։ Քանի որ հազվագյուտ ապրանքների արտադրության առանձնապես նպաստավոր պայմաններ ունեցող հողակտորները սահմանափակ են, իսկ այդ ապրանքների պահանջարկը մեծ է, ուստի հնարավորություն է առաջանում ավելի կամ պակաս տևական ժամանակաընթացքում շուկայում դրանք վաճառել իրենց արժեքից բարձր գներով։ Նման դեպքերում հողի վարձակալ-կապիտալիստը հողասեփականատիրոջը տալիս է բարձր վարձավճար, որի հիմքը մենաշնորհային ռենտան է։ Վերջինի աղբյուրը հավելյալ արժեքի մի մասն է, որ ստեղծվում է վարձու աշխատանքով և վերաբաշխման հետևանքով յուրացվում հողասեփականատիրոջ կողմից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 457 CC-BY-SA-icon-80x15.png