Մենամարտ (նկար)
Մենամարտ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Իլյա Ռեպին |
տարի | 1896 |
բարձրություն | 52 սանտիմետր |
լայնություն | 103 սանտիմետր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Տրետյակովյան պատկերասրահ |
հավաքածու | Տրետյակովյան պատկերասրահ |
Ծանոթագրություններ |
«Մենամարտ», 1896 թվականին ռուս նկարիչ Իլյա Ռեպինի ստեղծած նկար։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իլյա Ռեպինը «Մենամարտ»-ը նկարել է բելոռուսական «Զդրավնյովո» կոչվող կալվածքում։ Նկարն առաջին անգամ ցուցադրվել է 1896 թվականին՝ «Ռուս և օտարազգի արվեստագետների ու ուսանողների արվեստի ստեղծագործական փորձեր» կոչվող ցուցահանդեսում։ Այնտեղ այն ձեռք է բերել Պ. Տրետյակովը և մինչ օրս նկարը գտնվում է նրա մոսկովյան պատկերասրահում։ 1899 թվականին ցուցադրվել է 27-րդ շրջիկ ցուցահանդեսում, ինչպես նաև 1900 թվականին Պրահայում՝ Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության ցուցահանդեսում;
Նկարի առաջին տարբերակը կոչվել է «Ներեցեք ինձ» և ցուցադրվել է 1897 թվականին՝ Վենետիկի միջազգային ցուցահանդեսում։ Այն վաճառվել է իտալուհի Կարմեն Տիրանտին։
Ա. Լանգովոյը իր հուշերում պատմում է, թե ինչպես է ծագել նկարը ստեղծելու գաղափարը. «Այս նկարը Ռեպինը ստեղծել է Տուլայի դատարանում քննվող մենամարտի մասին մի դատական գործչի պատմության ազդեցության տակ։ Մենամարտի ժամանակ մեղավորը մահացու վիրավորվել է, բայց վիրավորվելուց հետո, գիտակցելով իր հանցանքը, ներում է խնդրել իր զոհից»[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարում պատկերված է մենամարտի վերջին դրվագը, կրակոցից անմիջապես հետո տեղի ունեցած իրադարձությունները։ Նկարի մի հատվածում պատկերված են վիրավորի ընկերները, որոնք ձեռքերի վրա պահում են նրան․ բժիշկը անշտապ մոտենում է նրանց։ Երկրորդ հատվածում երկրորդ մենամարտողն է, որն ատրճանակը գրպանը դրած շրջվում է և սովորական շարժումով ծխախոտն է վառում։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վ.Սիզովը «Ռուսկիե վեդոմոստի» թերթում նշում է.
Գ. Ռեպինը ներկայացրել է հետաքրքիր սյուժեով և վարպետորեն ստեղծված չափազանց փոքր կտավ։ Նկարիչը ներկայացրել նույն գնդի սպաների մենամարտը՝ իրականացված «պատվի դատաստան»-ի ճնշման տակ։ |
1899 թվականի ապրիլի 21-ին «Русское слово» թերթը գրում է.
Իլյա Ռեպինի «Մենամարտ» փոքրիկ նկարը շատ մեծ տպավորություն է ստեղծում։ Պետք է համաձայնվել, որ այս փոքրիկ նկարն ավելի պերճախոս ու համոզիչ է, քան բոլոր տեսակի մենամարտերը քննադատող հոդվածները։ |
Ա. Լոնգովոյը հիշում է[1].
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Грабарь И. Э., И. Е. Репин. Т. 2. М., 1964.
- Шишанов, В. А. Здравнёвские работы И. Е. Репина в русской художественной критике конца XIX — начала XX в. / В. А. Шишанов // Творчество И. Е. Репина и проблемы современного реализма. К 170-летию со дня рождения: материалы Международной научной конференции / ред. кол. Т. В. Юденкова, Л. И. Иовлева, Т. Л. Карпова. — Москва: Гос. Третьяковская галерея, 2015. — С. 117—130. [1]
- Бородина Т. П., И. Е. Репин в немецкой критике конца XIX — начала XX в. / Т. П. Бородина // Немцы в России: русско-немецкие научные и культурные связи: сб. ст. / отв. ред. Г. И. Смагина. Санкт-Петербург: Дмитрий Буланин, 2000. — С. 244—250.
- Стасов В. В., Русские художники в Венеции // Стасов В. В. Статьи, заметки, публиковавшиеся в газетах и не вошедшие в книжные издания. — М.: Издательство Академии художеств СССР, 1952. — С. 99—101.