Մեյ Ֆեյնգոլդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մեյ Ֆեյնգոլդ
Mei Feingold.jpg
Ծնվել էդեկտեմբերի 16, 1982(1982-12-16)[1] (37 տարեկան)
Ռիշոն Լե Ցիոն, Rehovot sub-district, Կենտրոնական մարզ, Իսրայել
ԵրկիրFlag of Israel.svg Իսրայել
ԺանրերՍոֆթ ռոք
Մասնագիտություներգչուհի, հեղինակ-կոմպոզիտոր, կոմպոզիտոր և թատրոնի դերասանուհի
Գործիքներվոկալ
ԼեյբլHelicon?
Mei Feingold Վիքիպահեստում

Մեյ Ֆեյնգոլդ (եբրայերեն՝ מיי פיינגולד, դեկտեմբերի 16, 1982(1982-12-16)[1], Ռիշոն Լե Ցիոն, Rehovot sub-district, Կենտրոնական մարզ, Իսրայել), իսրայելցի երգչուհի։ 2014 թվականի մայիսին Կոպենհագենում (Դանիա) անցկացված Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում ներկայացրել է Իսրայելը «Same Heart» երգով[2][3][4][5]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեյ Ֆեյնգոլդն իր երաժշտական կարիերան սկսել է դպրոցական համերգներով, ինչից հետո սկսել է վոկալի դասեր առնել (գերազանցապես դասական օպերային)։ Պատանեկան տարիքից Մեյ Ֆեյնգոլդը մասնակցել է բազմաթիվ շոուների, ներառյալ ելույթները գիշերային ակումբներում և բարերում։ Հետագայում դարձել է «Disiac» խմբի մենակատար։Խումբը ելույթ է ունեցել «Arad Festival» փառատոնում 2009 թվականին և մասնակցել իսրայելական հին հիթերի քավեր տարբերակների «Hebrew Labor» ալբոմի ստեղծմանը։

Մեյ Ֆեյնգոլդը ճանաչման է արժանացել 2009 թվականին, երբ զբաղեցրել է երրորդ տեղը «Kohav Nolad» («Աստղերի ֆաբրիկայի» իսրայելական տարբերակը) հեռուստաշոուի յոթերորդ եթերաշրջանում։ Նախագծի շրջանակներում հիմնականում ելույթ է ունեցել ռոք ոճով։ Շոուից մեկ շաբաթ անց թողարկել է իր առաջին սինգլը՝ «Lishbor Regel»։ Մեյ Ֆեյնգոլդի առաջին ալբոմը՝ «Soda Pop», վաճառքում հայտնվել է 2010 թվականի հուլիսի 23-ին։

2013 թվականին Մեյ Ֆեյնգոլդը «Եվրատեսիլ 2014» մրցույթի ազգային ընտրության փուլում ընտրվել է ընդունող հանձնաժողովի կողմից տասնվեց թեկնածուներից, որոնցից բարձր են գնահատվել Մայա Բուսկիլան ու Էլլա Դորոնը, սակայն վերջնական արդյունքում ընտրվել է Մեյ Ֆեյնգոլդը։

«Kdam 2014» նախընտրական փուլի եզրափակչում հաղթել է «Same heart» (թարգմ․՝ «Նույն սիրտը») երգը, որը գրվել է անգլերեն և եբրայերեն (տեքստի և երաժշտության հեղինակ՝ Ռամի Թալմիդ)։

Մեյ Ֆեյնգոլդը ելույթ է ունեցել «Եվրատեսիլի» երկրորդ կիսաեզրափակչի առաջին հատվածում՝ երկրորդ համարի ներքո։ Նա ստացել է 19 միավոր և զբաղեցրել 14-րդ հորիզոնականը՝ չանցնելով եզրափակիչ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]